Աղվան Աշակյանը բառի ուղիղ իմաստով խոշտանգվում է ռեժիմի և նրան հպատակվող իրավապահ ու դատական համակարգերի պատասխանատուների կողմից․ Սոս Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանը «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի կալանավորման, անազատության պայմաններում առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ գրել է․
«Աղվան Աշակյանը բառի ուղիղ իմաստով խոշտանգվում է ռեժիմի և նրան հպատակությամբ գործող իրավապահ-դատական համակարգերի պատասխանատուների կողմից:
Այս մարդկանց անուն ազգանունները չեն մոռացվելու, այս ամոթն ու խայտառակությունը նրանց վրայից չի ջնջվելու...
Աղվան Արշակյանը ենթակա է անհապաղ ազատ արձակման»։

