Հումանիտար օգնություն Արցախից տեղահանված ընտանիքներին՝ ՌԴ-ից. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Հումանիտար օգնություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ ՌԴ-ից:
Մարդասիրական օգնության այս ծրագիրն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո՝ «Եվրազիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» ԻՈԱԿ-երի («ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն») մասնակցությամբ:
Ընդհանուր առմամբ, Արցախից բռնի տեղահանվածների համար Ռուսասհանը այս անգամ որպես մարդասիրական օգնություն հատկացրե է 140 տոննա բեռ, այդ թվում՝ սնունդ, մանկական սնունդ, հիգիենայի պարագաներ:
Մադրասիրական օգնություն բաշխվելու է Աբովյանում, Մասիսում, Գյումրիում և Կապանում ձևավորված համապատասխան կետերից:
Հատկանշական է, որ հատուկ ընդգծվում է. մարդասիրական օգնություն՝ Արցախից հարկադրյալ տեղահանվածներին («для вынужденных переселенцев из Нагорного Карабаха»):
Լուսանկարներն ու տեսանյութը՝
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

