Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև-Թրամփ ենթադրյալ հանդիպման մասին
Թուրան գործակալության՝ Պետդեպում հավատարմագրված թղթակից Ալեքս Ռաֆօղլուն հավելյալ տեղեկություններ է հրապարակել Սպիտակ տանը սպասվելիք ենթադրյալ հանդիպման մասին՝ նշելով.
Թրամփը նախ հանդիպելու է Հայաստանի վարչապետին, ապա Ադրբեջանի նախագահին: Առանձին-առանձին հանդիումներից հետո երեք երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը:

