Մեղվապահության նրբերանգներից
Լրագրող Նարինե Կիրակոսյանը յութուբյան ալիքում հրապարակել է ռեպորտաժ մեղվապահության վերաբերյալ:
«Պարզվում է մեղուները փեթակ մտնելիս թաթիկները դռան մոտ մաքրում նոր են մտնում և բացի բազմազան ծաղիկներից, նաև կանեփից են հավաքում ծաղկափոշին։ Իսկ մայր մեղուն իր ամբողջ կյանքի ընթացքում միայն մեկ անգամ է զբաղվում սիրով, բայց ծնում մեղուներ իր ամբողջ կյանքում։ Այս ամենի մասին է մեր ռեպորտաժը «Հաթերք-ֆուդի» հիմնադիր - տնօրեն Սամվել Միրզախանյանի հետ»,-նշել է լրագրողը:
Մանրամասն՝ տեսանյութում:

