Պետք է ունենալ ազգային պետության տեսլական. կրոն, մշակույթ, լեզու. Արամ Աբրահամյան
Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Լրացել է «Առավոտ» թերթի գործունեության 31-րդ տարեդարձը, ինչի առթիվ շնորհավորում ենք գործընկերներին:
«Առավոտի» ծննդյան տարեդարձը յուրովի «շնորհավորեց» նաև լրագրող համարվող Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը. «Առավոտ» թերթին, ըստ էության, դուրս են անում «Մամուլի շենքի» 15-րդ հարկում տասնամյակներով զբաղեցրած տարածքից:
Սա ազատ խոսքի նկատմամբ իշխանական ճնշումների ևս մեկ, ամոթալի ու նաև՝ բնութագրական իրողություն է:

