Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Անհնար է այս պատկերը նայել ու չկարմրել ամոթից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՀԷՑ-ի ՔՊ-ական կառավարիչը կադրային ջարդ է սկսել այդ կառույցում։ Մամուլը գրում է, որ համակարգը ազատում է ղեկավար մասնագետներից, ազատում է Սամվել Կարապետյանի կադրերին, ազատում է գլխամասերի ղեկավարներին, տարիների աշխատողներին մասնագետներին, տնօրենի տեղակալներին, խորհրդականներին։ Նոր նշանակված կադրերի անձը պարզելիս հասկանալի է դառնում, որ նպատակն ավելի շատ ոչ թե ՀԷՑ-ը պետականացնելն է, այլ՝ ՔՊ-ացնելը՝ ամենայն հավանականությամբ՝ առաջիկա ընտրությունները հաշվի առնելով։ Պրոֆեսիոնալ մասնագետների չի նշանակում․ օրինակ՝ կարդացինք, որ իրացման տնօրենի տեղակալ է նշանակել ՔՊ-ականներից մեկին, որը ՔՊ վարչության անդամի թեկնածու է։  Ռոմանոս Պետրոսյանը չեղարկել է մի շարք գնման գործընթացներ, որոնցով պետք է գնեին էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ և այլն և մտադիր է ինքը գնումներ իրականացնել։ Ես ոլորտի մասնագետ չեմ, որ ասեմ, թե ինչպես պետք է իրականացնել ՀԷՑ-ի կառավարումը, բայց ես հաստատապես գիտեմ, որ Ռոմանոսը մի կառավարության անդամ է, որ տապալել է ամեն ինչ, հետևաբար՝ ՀԷՑ-ն էլ տապալման ճանապարհին է։ Եթե այդ տղան նախկինում գոնե «լույսի մարդ» աշխատած լիներ, կասեինք լավ, գիտի մալուխն ինչ է։ Շատ մասնագետներ են կանխագուշակում, որ շուտով այդ ոլորտը ևս քանդվելու է․ բայց սրանք արդեն իրենց ապահովագրել են՝ ասելով, թե էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար, իսկ որոշ դեպքերում՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի վիճակում: Դա նշանակում է, որ շուտով համակարգը մի տեղից կպայթի, ու մեղավոր կհռչակեն նախկին ղեկավարությանը։ Սրանք ամեն հարցում էլ են էդպես, բանակն էլ քանդեցին, ասացին՝ դե ուժեղ չէր, Արցախի հանձնումն էլ չասեմ․ մենք անցել ենք էդ փուլերով։

Սրանց կադրային քաղաքականությունն ուղիղ ազդեցություն ունի մեր մաշկի վրա։ Երկու օր առաջ հոգեբանական շոկ եմ ապրել․ Նիկոլի էն կադրը, որը չափազանց շատ է ծաղրվել, ՄԱԿ-ի ամբիոն էր հասել․ միջազգային բարձրաստիճան համաժողով է, ու Հայատանը ներկայացնում է սա։ Բայց ցավն այն է, որ եթե սա չխոսի՝ սա է խոսելու, որն էլի սարսափելի պատկեր է։ Տպավորություն ունեմ, որ մենք դեռ չենք էլ հասկանում ինչի մեջ ենք խրված։ Մարդ կար, որ մեզ մոտ՝ Yerevan.Today-ում, գործի չընդունեցինք, բայց այսօր ՀՀ ամենաբարձր 10 պաշտոններից մեկն է զբաղեցնում։

Բոլոր ոլորտներում նույն վիճակն է, կրնում եմ։ Արփինե Սարգսյանին նշանակեցին ՆԳ նախարար՝ իբր բարեփոխելու համար, բայց առանց այն էլ կրկնապատկված հանգործությունները էլ ավելի շատացան։ Էն օրը ասում է՝ հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին։ Հետևապես պետք է գնանք հեղափոխական լուծումների։ 8 տարի իշխանության եք, ասում եք չենք կարող 30 տարվա համակարգը 8 տարում փոխել․ բա քա՞նի տարում է փոխվում, 50 տարո՞ւմ։ Իսկ ոստիկնական համակարգը, սիրելի ժողովուրդ, թե գրագիտության տեսանկյունից, թե՛ մարդկանց հետ վարվելու տեսանկյունից, բռնությունների տեսանկյունից, նախկինում ավելի լավը չէ՞ր, բոլոր թերություններով հանդերձ։

Չկա մի պաշտոն, իրոք չեմ կարողանա գտնել, որ ասեմ այ սրան նշանակել ա էս պաշտոնին, որպեսզի համակարգը բարեփոխի ու բարեփոխել է։ Ոչ, ու նպատակն էլ, ըստ ամենայնի, դա չի եղել․ այլապես չեզոք, պրոֆեսիոնալ մասնագետի կնշանակեր, ոչ թե իր թիմի անդամ։ Նիկոլի կուսակցական ընկերները դառնում են անգամ անկախ մարմինների ղեկավարներ։ Շատ տրամաբանական է, որ 2018 թվականին ընդամենը 2 տարվա կյանք ունեցած կուսակցությունը չէր կարողանա ունենալ ամբողջ պետական կառավարումը ծածկելու մասնագետներ, բայց ինքը որոշեց էստեղից-էնտեղից իր թիմում հավաքածներով դաշտը փակել։ Մեկը դառնում է ՀՀ նախագահ ու դուրս գալիս կուսակցությունից, չնայած որ պետք է չեզոք լիներ, մեկը ՔՊ-ից դուրս եկավ, նշանակվեց ՀԾԿՀ նախագահ, չնայած պետք է չեզոք լիներ, էն մեկելը Նիկոլի կոալիցիոն կուսակցությունից դուրս է գալիս, որպեսզի գնա ՍԴ դատավորի բարձր ու անկախ, քաղաքականապես չեզոք պաշտոնի, նույնը դատախազը, նույնը օմբուդսմենը և մյուսները։ Հանուն նրա, որ իրենց մարդը կարողանա ընտրվել համայնքապես, սրանք միավորում են համայնքներ, ինչպես արեցին Էջմիծնի ու Խոյի պարագայում։

Այ էսպես պետական համակարգը քանդելուց հետո անցել են մասնավորին։ Բոլոր ոլորտները բերել է զրոյական կետի, հիմա էլ ՀԷՑ-ն են բերում։ ՀԷՑ-ի զրոյական կետը, ըստ երևույթին, այն է, երբ մարդիկ մոմ էին վառում, որովհետև դեռ հոսանքի գյուտը չկար։ Դրան, ըստ երևույթին, կվերադառնանք, անհոգ եղեք։ Ու չեն էլ ընդունում իրենց սխալները և ոչ մի ուղղությամբ։ Հարցրեք՝ ընդունում ե՞ք, որ ձեր վատ կառավարման պատճառով հայկական օդանավերը մտել են ԵՄ սև ցուցակ ու մի քանի տարի է՝ դուրս չեն գալիս։ Չէ, ասում է՝ երբեք այսքան շատ մարդ Հայաստանից եվրոպա չէր թռել, մեր շնորհիվ է։ Հատկապես գործադիր մարմինը պարտավոր է իր սխալներից հետևություն անել, որովհետև դրանք անդրադառնում են միլիոնավոր քաղաքացիների վրա։ Սրանք չեն ընդունում, ասում են՝ կգտնենք ուղի սխալն առաջ տանելու համար։

Պարզ օրինակ՝ կարմիր գծերը, որ Երևանում թանկացրել են։ 2024 թվականին թանկացրեցին, դատարանում պարտվեցին, թանկացրեցին նաև 2025 թվականին, էլի դատարանում պարտվել են։  Բայց չեն ուզում ընդունել, որ իրենց թանկացնելը հակաօրինական է, հակաիրավական է, բացի, չէ ասում են, կբողոքարկենք, մինչև վերջ կգնանք, որ էդ ընթացքում էլ փող աշխատենք։ Միջազգային ատյանը որոշել է, որ ՀԷՑ-ի հարցում իշխանության քայլերը ապօրինի են․ սրանք չեն ընդունում իրենց սխալը, չեն ասում, որ իրավականորեն սխալ որոշում ենք կայացրել, արդարադատության նախարարն ասում է՝ մենք կգտնենք որոշումը չկատարելու ճանապարհը։ Մենք ճանապարհ կգտնենք, որ փոխենք ՍԴ կազմը, ճանապարհ կգտնենք, որ փոխենք կաթողիկոսին, ճանապարհ կգտնենք, որ մարդկանց վրա քրգործ բացենք։ ՍԴ-ն որոշեց, որ  երկրորդ նախագահի նկատմամբ քրեական գործը հակասահմանադրական է, էլի ինչ-որ ձև առաջ տարան, վերաբացեցին։ Չեն ընդունում իրենց սխալը։

Կառավարման քաոսի ու կադրային քաոսի մեջ ենք գտնվում։ Մեկը, որ Երևանում բարձրակարգ հյուրանոց ունի, ասում է՝ ամբողջ աշխարհում ման եմ գալիս, որ հյուրանոցիս մենեջեր գտնեմ։ Իր բարեկամին չի նշանակում, ընկերոջը, թիմակցին չի նշնակում, ռեզյումեով ման է գալիս այլ երկրներից, որովհետև ասում է՝ ես իմ առաջ դրել եմ հյուրանոցը հասցնել այ էս մակարդակին ու դրա համար ինձ պետք է այ էսպիսի մենեջեր։ Սրաց համար մեկ է որակը՝ կարևորը էդ հիմնարկից փող դուրս գա ու գնա իրեց գրպանը կամ էդ հիմնարկի միջոցով պետական բյուջեն դատարկեն իրենց գրպանը։

Մենք էսօր քաղում ենք Նիկոլի կադրային էքսպերիմենտների գինը։ Մենակ էսօր չենք քաղում, քաղում ենք 2020 թվականից, ամեն տարի՝ ավելի ծանր։ Ու էլի շարունակում են նույն տեմպերով՝ հիմա էլ երկիրը դարձնելով միջանցք թշնամիների համար։

Կարճ ասած՝ ատելությո՞ւն կա մեր երկրում, բա էսպիսի կադրերով ի՞նչ էիք ուզում․ թշնամին օրը մի բան պահանջո՞ւմ է․ բա էսպիսի կադրերով ի՞նչ էիք ուզում, տնտեսութունը քայքայվո՞ւմ է․ բա ի՞նչ էիք ուզում էս կադրերով, բանակը քանդվե՞լ է, եկեղեցու հետևի՞ց են ընկել, անխնա կոռուպցիա է ու թալա՞ն․ պետական պարտքը շատացե՞լ է, հանցավորությունը շատացե՞լ է․․․ Այդպես էլ պետք է լիներ։

Ըստ երևույթին, պետք է գոհ լինենք, որ էս որակով դեռ Հայաստանից էսքան էլ մնացել է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>