Քաղաքացիները տեղում են իմանում, որ այսօրվանից՝ պետք է վճարեն 500 դրամ՝ պարզապես երթևեկելու համար
Քաղաքացիները տեղում են իմանում, որ այսօրվանից՝ պետք է վճարեն 500 դրամ՝ պարզապես երթևեկելու համար։
Այո, եթե չունես տոմս՝ պետք է առնես Tellcell-ի հատուկ քարտ, որը
- չի ճանաչում քեզ,
- չունի անուն,
- չի կապվում բանկին կամ սոցփաթեթին,
- բայց արժի 500 դրամ։
Այդքան էլ քիչ չէ՝ եթե պարզապես ուզում ես հասնել գործի կամ տուն, ապա ստիպված ես նույն պահին լիցքավորել այդ քարտը, այլապես չես կարողանա երթևեկել։
Այս ամենը՝ առանց նախօրոք իրազեկման, առանց հասանելի պարզաբանումների։
Սա հենց այն է, ինչ կոչվում է՝ անհիմն թանկացումների հետևանքներ՝ հերթով ու կարգով։
Երթևեկելն արդեն դառնում է ոչ թե հարմարություն, այլ օրական մարտահրավեր։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

