ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներում շնորհել ռեփեր Փի Դիդիին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լրջորեն քննարկում է» Շոն Քոմբսին (Փի Դիդի-խմբ․) ներում շնորհելու հնարավորությունը, հաղորդում է Deadline-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներքին աղբյուրին։
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ներման շուրջ քննարկումները «ևս մեկ նախագահական կատակից վերածվել են արդյունավետ միջոցի» այն բանից հետո, երբ Քոմբսը մասամբ մեղավոր ճանաչվեց սեռական ոտնձգության մեջ 2025 թվականի հուլիսի սկզբին։
Միևնույն ժամանակ, Deadline-ը Թրամփի աշխարհը համեմատում է ամերիկյան արագընթաց ճոճանակի հետ. նախագահի ցանկացած հայտարարություն մնում է կասկածի տակ՝ մինչ նա պաշտոնական փաստաթուղթ չստորագրի։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Քոմբսին ներելու մասին Սպիտակ տան ներկայացուցիչների հետ խոսել են ոչ թե ռեփերի պաշտպանները, այլ նրա մտերիմ ընկերները։ Նրանք դիմել են ազդեցիկ մարդկանց՝ թե՛ անձնական, թե՛ պաշտոնական զրույցներով։

