Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Դատական խառնաշփոթ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երկու դատական ակտ, մեկը հրապարակվել է երեկ՝ հուլիսի 29-ին, մյուսը՝ այսօր՝ հուլիսի 30-ին։ Երեկվա դատական ակտը կայացրել է այս, ինչո՞ւ չէ՝ նաև նախորդ իշխանության չսիրած դատավոր, այսօրվա ակտը կայացրել է այս և ինչու չէ՝ նախորդ իշխանության սրտի դատավոր։ Այսօրվա դատական ակտը վերաբերում է Սոնա Մնացականյանի և նրա չծնված զավակի սկանդալային ու ողբերգական մահվանը։ Ովքեր չեն հիշում, չնայած վստահ եմ, բոլորդ էլ լավ հիշում եք դեպքն էլ, բոլորդ էլ մեղավորին ինքներդ գիտեք կամ հասկանում եք ով է։ 2022 թվականի ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 8 ամսական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Շարասյան ոչ մի մեքենա չկանգնեց՝ օգնություն ցուցաբերելու համար։ Ավտոշարասյունը Նիկոլ Փաշինյանին տեղափոխում էր ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման։ Հարվածից Սոնան միանգամից չի մահանում և ով գիտե՝ եթե կանգնեին օգնություն ցույց տային, տեղափոխեին դեպքի վայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Նաիրի» հիվանդանոց կամ էլ գոնե Նիկոլի ավտոշարասյան կազմում գտնվող բժիշկը օգնություն ցույց տար, գուցե հնրավոր կլիներ փրկել կյանքը։ Էսօր տարածվեց տեսանյութը, թե ինչպես Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ վիրահատարանի 5 հոգանոց բուժանձնակազմը ոչ միայն չի փախչում, այլև պահում են վիրահատական սեղանին պառկած հիվանդին։ Հիպոկրատի երդմանը հետևելը դա է։ Դժվար թե Նիկոլի շարասյան բժիշկը երդում տված լինի միայն նրան ծառայություն մատուցել։ Ու այստեղ հարց է՝ գուցե չե՞ն թողել, ասել են դավայ-դավայ գնացինք։

Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշում կայացրեց Իսակովի պողոտայում երթևեկելի նվզագույն արագությունը 80-ից դարձնել 60, ու Նիկոլ Փաշինյանը մի ելո՜ւյթ ունեցավ քաղաքացիների կյանքի ու առողջության մասին՝ հայտարարելով, որ այսուհետ Երևանում 60-ից արագ ոչ մեկ իրավունք չունի քշելու։ Ի՞նչ արագությամբ էր սլանում Նիկոլի շրասյունը քաղաքացուն սպանելու ժամանակ․ մոտ՝ 110։ Նիկոլը սահմանել է կարգ, որ իրավունք չունի որևէ մեքենա Երևանում 60-70-ից արագ վարել, բայց ինքը սլանում է 110 կիլոմետր ժամ, որ հասնի քպականների հետ փակ ժողովին։ Աշխատանքի բերումով, Նիկոլի շարասյանը հաճախ եմ հանդիպում և կարող եմ վստահ ասել, որ բնության մեջ առավել կատաղի գազան դժվար թե տեսած լինեք։ Սոնա Մնացականյանի դեպքից հետո դրանց արագությունը և ոչ մի կիլոմետր-ժամ չի պակասել, ուղղակի հիմա բոլոր հետիոտնային անցումների, մայթերի մոտ պարեկներ են տեղադրվում, որ մարդկանց էլ չլղճի անիվների տակ։

Նիկոլ Փաշինյանին քանի անգամ հարց են տվել Սոնա Մնացականյանի սպանության մասին ու ամեն անգամ շեղել է թեման, ուրիշ բաներց է խոսել, արդարացրել է իրեն, իր շարասյունը, կամ առհասարակ՝ իբր ինքը ինքը չի․ երբ այդ շարասյան ու մեքենայի մեջ է՝ նա վարչապետն է․ հա՝ մի գժանոց։ Երբ ԱԺ-ում իրեն հարցրին էդ թեմայով, պատասխանելու փոխրեն ասաց՝ բա նախկինում․․․ Օրերս երբ լրագրողը հարց տվեց Նիկոլին, ասաց՝ ես մեջն եմ նստած եղել, բայց տեղյակ չեմ եղել, երբ իմացել եմ՝ զանգել եմ ցավակցել եմ, համ էլ դա իմ շրասյունը չէ, դա վարչապետի շրասյունն է ու նման բաներ։ Դատական նիստերի ժամանակ տուժող կողմը պահանջում է հրապարակել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը։ Դե ասեք, ի՞նչ մտածենք․ ոչնչացրե՞լ են։ Ինչո՞ւ․ ըստ երևույթին՝ նրա համար, որովհետև կարող էր պարզվել՝ գուցե վարորդը, որը Սոնային հարվածծելուց վայրկյաններ անց կանգնել է, նրան հրահանգել են քշել-գնալ, գուցե Նիկոլին են զեկուցել և ինքն է ասել քշեք-գնացեք։ Ներսի ձայնագրությունը սա կարող էր պարզել, իսկ դա չկա։ Հնարավոր է պարզվեր՝ մի քանի հոգի մասնակից են այդ սպանությանը, կազմակերպված է։

Նիկոլ Փաշինյանենց այս վարքագիծը ի՞նչ է ժողովրդին ներշնչում։ Աչքովս ընկավ ՔՊ-ական քնարերգու Արսեն Թորոսյանն ասում է՝ ՀՀ իշխանություններին հաջողվեց վառ պահել հույսն ու հավատը մեր երիտասարդների մեջ, երիտասարդները լիահույս են, որ ունենալու են այնպիսի ազատ, ժողովրդավար և բարեկեցիկ երկիր, որտեղ նրանք ցանկանալու են ապրել և արարել։ Սա էդ ժողովրդավարական երկիրն է, որտեղ վարչապետի շարասյունը մարդ է սպանում, չի պատժվում, ու դատական նիստի ժամանակ նիկոլենց փաստաբանն ասում է՝ դե կարող է Սոնա Մնացականյանը ընդդիմադիր է եղել, դիտմամբ հետ ու առաջ է գնացել, հապաղել է։ Այսինքն, ըստ Նիկոլենց, կարելի է ընդդիմադիրին սպանե՞լ, կամ ըստ իրենց, ինքն իրեն գցել ու սպանել է, նաև իր չծնված երեխուն, մի ցնդաբանություն, ի՞նչ ասեմ։

Քաղաքացու համար թիվ 1 օրինակ պետք է լինի իր երկրի ղեկավարի վարքը․ երբ երկրի ղեկավարի շարասյունը մարդ է գցում ավտոյի տակ, նա պետք է պատասխանատվություն կրի դրա համար, եթե ինքը ղեկին չէ, ուրեմն գոնե բարոյական ու քաղաքական։ Մի քանի օր առաջ անդրադարձա մեծ ցանկով, թե որ երկրի ղեկավարը ինչի համար է հրաժարական տվել։ Վստահեցնում եմ, որ իմ ուսումնասիրած 100 երկրներից 100-ում էլ վարչապետը նման իրավիճակում հրաժարական կտար․ չէր ասի՝ ես չեմ մեղավորը, դա իմ ավտոբուսն է, շարասյունը չէ, և այլն։ Բայց մենք գործ ունենք խմբի հետ, որը տեսել ենք մարդկանց կյանքին ինչպես է վերաբերում։

Աս դեպքում ոչ միայն վարչապետը չպատժվեց, այլ անգամ անմիջական մասնակից վարորդը։ 3 տարի տևած դատական նիստերից հետո դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Արամ Նավասարդյանին՝ շարասյան առաջին մեքենայի վարորդին, մեղավոր ճանաչեց ու նրա նկատմամբ խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը թողեց անփոփոխ։ Դատական վերջնական վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին։ Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ, երկու կյանք է խլել ու չի նստել և ոչ մի օր, ընդամենը երկրից բացակայելու արգելք։ Ու գուցե նաև պարզվի, որ դա էլ առանձնապես սովորական է իր համար, որովհետև կան Փաշինյանի շարասյան ու թիկնազորի մեջ անձնինք, որոնք այսպես թե այնպես երկրից դուրս գալու սահմանափակումների մեջ են գործի բերումով։ Ընդամենը պետք է հույս ունենամ, որ դատավորը գոնե Սոնա Մնացականյանի հոգու հանգստության համար, նրա ընտանիքի, հարազատների տառապանքի համար, կկայացնի արդար վճիռ։ Ակնալիք չունեմ, մաղթանք ունեմ։

Այս պահին կալանքի տակ են մեր երկրում մարդիկ ոչ մի բանի համար, ընդամենը գրառում են արել, հեռուստաեթերում կամ համացանցային եթերում քննադատել են Փաշինյանին, կալանքի տակ են, նրանք համարվել են հանրության համար խիստ վտանգավոր, իսկ կնոջը ու նրա երեխային ավտոյի անիվների տակ լղճած-սպանածը ընդամենը ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ գալիս է մի քանի ժամով դատական նիստի ու գնում է իր գործերով․ իր գործն էլ որն է՝ շարունակում է խելակորույս արագությամբ տեղափոխել հայ ժողովրդի պատմության ամենամեծ չարիքը համարվողներից մեկին։

Կրկնում եմ, ընդդիմադիրներից մեկը մի հատ տող է գրում ֆեյսբուքում, եթերում քննադատում է իշխանությանը, իբր խափանման միջոց, իսկ իրականում՝ որպես պատիժ տանում- կալանավորում են, մի օր արդարացվում է, բայց մեկ է՝ կալանքի են նախ տանում, պատժում են․ իրենց պարագայում պատիժ չկա, երբ անգամ մարդ են սպանում։ Քիչ առաջ հիշատակածս ՔՊ-ական պատգամավոր Թորոսյանն ասում է՝ իշխանությանը հաջողվեց ապահովել ազատ խոսքի գերակայությունը և դառնալ աշխարհում ազատ խոսք ունեցող երկրներից մեկը։ Բանտերը այս պահին լի են ազատ խոսքի համար կալանավորվածներով։ Դուք բանտից ազատ եք արձակում սպանության համար ցմահ դատապարտվածին, ինչպես արեցիք երկու օր առաջ ու կալանք եք նշանակում ձեր իշխանությանը քննադատողներին, ինչը էլի արեցիք երկու օր առաջ։

Մյուս դատական ակտը, որին ուզում եմ կարճ անդրադառնալ, հրապարակվեց երեկ․ դատավոր Վազգեն Ռշտունին ազատ արձակեց հունիսի 26-ին երկու ամսով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանին, ում կալանավորել էին իբր «հեղաշրջման պլանի» գործով։ Հիշում եք՝ ինչ-որ ձայնագրություններ էին իրար միացրել, ՔՊ կուսակցության լրատվամիջոցում իբր բացահայտել, հետո 16 հոգու բռնեցին, ծանր հոդվածներ դրեցին, թե՝ նոր հոկտեմբերի 27 ենք բացահայտել, իրենց հարմար դատավորների մակագրեցին գործերը, կալանքի տարան բոլորին, ու հոպ, մեկ էլ, ըստ երևույթին՝ խիստ պատահաբար գործը հասնում է բարձր վարկանիշ ունեցող դատավորի, պարզվում է՝ տակը գործ չկա, ու բաց է թողնում մեղադրյալին։ Ուշագրավ է՝ սարկավագին դատարանը ոչ թե տնային կալանք է տվել, այլ բացակայելու արգելք և վարչական հսկողություն, ինչև ևս խոսում է արարքի ոչ ծանր լինելու մասին։ Այնինչ օրեր շարունակ պետական-ֆեյքային քարոզչությունը էդ մարդկանց հասցեին ինչ ասես չէր ասում, էլ տեռորիստ, էլ Բեն Լադեն, էլ Նաիրի Հունանյան․ մեկ էլ տեսնում ենք՝ հերթով բացեն թողնում, մեկն էլ պարզվեց առհասարակ ինչոր սանտեխնիկ մարդ էր, իսկի խաբար էլ չէր ինչ է կատարվում։ Աբսուրդ է, որ երկրից բացակայելու արգելք է և՛ հղի կնոջն ու նրա չծնված երեխային սպանածի համար, և՛ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող հոգևորականի։ Ու դատավոր Ռշտունին ազատ արձակելով սարկավագին, ծանր իրավիճակում է դնում էն դատավորներին, որոնք նույն գործի շրջանակներում որոշում պետք է կայացնեն տասնյակ կալանավորվածների մասով։ Նման գործերով է, կարծում եմ, որ երևում է Փաշինյանի բառապաշարով ասած՝ վնգստացող դատավորը։ Այդ գործն էլ, լիքը այլ գործեր էլ, մեծ վստահություն ունեմ, որ արագ փլվելու են․ ուղղակի ափսոս են զուր վատնված ժամանակն ու փոշիացրած պետաան ռեսուրսները։

Կարճ ասած՝ աբսուրդ քրեական գործերով հատկապես վերջին տարիներին ծանրաբեռնված է դատական համակարգը․ թվարկեցի ընդամենը երկու դատական ակտ, որոնք պատկերացում են տալիս ՀՀ դատական համակարգի ամբողջ խառնաշփոթության, վայրիվերումների մասին։ Ինձ մի բան է հետաքրքիր՝ իշխանությանը իրոք թվում է, թե ժողովուրդն այս ամենը չի հասկանու՞մ, չի տարբերակո՞ւմ։ Էդ գրառումները Թորոսյան Արսենը ո՞ւմ համար է անում, ո՞ւմ է ինչ համոզում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>