Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում Հենց հիմա բարձրացե՛ք առաջնագծեր ու տեսե՛ք՝ սարսափելի խղճուկ վիճակ է․ Դերենիկ Մալխասյան
7
Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին Սա մեր բոլորի խնդիրն է․վաղը հասարակ քաղաքացին է քաղբանտարկյալ դառնալու ստատուս գրելու լայքելու համար Միջին ծանրության հանցանք է․ եթե անգամ դա տեղի է ունեցել, չէր կարելի արգելել երեխային տեսնել․փաստաբան Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ Փաշինյանական դատարանը միտումնավոր ձգձգում է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Նողկալի խելահեղություն. Տեր Վահրամ ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վրդովված է և խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ հալածանքները Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Հենց հիմա բարձրացե՛ք առաջնագծեր ու տեսե՛ք՝ սարսափելի խղճուկ վիճակ է․ Դերենիկ Մալխասյան Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո Փաշինյանի «կռուտիտները». ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում Եթե ձեր шտելnւթյшն դոզան քչանա Դաշնակցության նկատմամբ, ես կանհանգստանամ. Ի. Սաղաթելյան Գարեգին Բ Վեհափառի դատարան կանչվելը համարում ենք անընդունելի և դատապարտելի. Արամ Ա Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայ ժողովրդին ջայլամի տեղ մի՛ դրեք. Քրիստինե Վարդանյան Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին ՔՊ-ական ռեժիմի շահերն սպասարկողները միտումնավոր թիրախավորել են «Կենտրոն» հեռուստաընկերությունը Խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ Հայաստանի Հանրապետությունում մեղադրանքները հարուցվում են քարոզչական նպատակներով․ Լևոն Քոչարյան Էս իրավիճակն ունի հստակ պատասխանատուներ, գործը միտումնավոր ձգձգվում է. Մանուկ Սուքիասյան Սա մեր բոլորի խնդիրն է․վաղը հասարակ քաղաքացին է քաղբանտարկյալ դառնալու ստատուս գրելու լայքելու համար Միջին ծանրության հանցանք է․ եթե անգամ դա տեղի է ունեցել, չէր կարելի արգելել երեխային տեսնել․փաստաբան Ինչպե՞ս է «Բոնուս»-ի ինքնասպան եղած սեփականատիրոջ աներձագը մոտեցել Նիկոլ Փաշինյանին Դա համայն հայության համար մեծագույն խայտառակություն է. Սամվել Կարապետյան Մեր կրոնական պարտքն առաջնահերթ է, մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ. Նարեկ Կարապետյան «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը․ Աննա Գրիգորյան Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Ամենայն հայոց կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին

Երևանի կրկեսը՝ «Տաշիր Արենան» պատրաստվում է տարվա գլխավոր պրեմիերային. նոր շոուի 150 մասնակիցներ ժամանել են Երևան

«Նովոստի–Արմենիան» հաղորդում է, որ այսօր Երևան է ժամանել թատերական-կրկեսային ներկայացման ստեղծագործական միջազգային խումբը, որը մասնակցելու է Երևանի լեգենդար կրկեսի տարածքում կառուցված «Տաշիր Արենայի» պրեմիերային սեզոնի բացման խոշորածավալ հանդիսությանը, որը տեղի կունանա այս աշնանը:

Հայաստան ժամանած խմբում ընդգրկված են ավելի քան 150 մասնագետներ տարբեր երկրներից՝ արտիստներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, տեխնիկական աշխատակիցներ, խորեոգրաֆներ, բեմանկարիչներ, լույսի և հագուստի դիզայներներ։ Նրանք ավարտին են հասցնելու տարածաշրջանում նախադեպը չունեցող շոուի նախապատրաստական աշխատանքը։

Առաջին անգամ է Հայաստանը նման խոշորածավալ նախագիծ հյուրընկալում։ Սա բացառապես նոր մակարդակի յուրահատուկ ներկայացում է՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, և լույսի, ձայնի, մուլտիմեդիայի ու բեմային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առաջիկա պրեմիերան ոչ թե ադապտացիա է կամ հյուրախաղ, այլ լիարժեք ստեղծագործություն, որը ստեղծվել է հենց Հայաստանի ու հայ հանդիսատեսի համար՝ հայաստանյան շոուների որակը նոր նշաձողի բարձրացնելով։

Նախապատրաստական աշխատանքն ու փորձերը տևել են ավելի քան մեկ տարի։ Այժմ ամբողջ թիմը Երևանում է՝ գլխավոր բեմում վերջնական փորձեր կատարելու համար։ Փորձերն ու շոուի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու տարի, և այսօր ամբողջ թիմը գտնվում է Երևանում՝ գլխավոր բեմում մեծ պրեմիերայից առաջ վերջին փորձերը անցկացնելու համար։

«Մենք փորձել ենք ստեղծել մի տարածք, որում ծնվում են հույզեր, ներշնչանք և համընդհանուր ստեղծագործական գործընթացի զգացողություն։ Թեև հարթակը միջազգային նշանակություն ունի, նրա ստեղծմանն ակտիվ կերպով մասնակցել են նաև հայ մասնագետներ։ Սա սոսկ բեմ չէ, այլ համագործակցության, փորձի փոխանակման և տեղական տաղանդների աջակցության համար ձևավորված կենդանի հարթակ»,- ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է կրկեսային արվեստում աշխարհի ամենապահանջված մասնագետներից մեկը՝ Պավել Բրյունը։ Նրա գործերի ցանկում են բազմաթիվ խոշորածավալ ներկայացումներ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի և Ռուսաստանի խոշորագույն դահլիճներում, ինչպես նաև Cirque du Soleil և DRAGONE ընկերությունների համար պատրաստված նախագծեր։

«Իմ գործընկերների, գործընկեր և ընկեր պրոդյուսերական կենտրոն MEDUSE-ի թիմի հետ մենք երկար ենք նախապատրաստվել՝ Երևանում ներկայացնելու լավագույնը, որն աշխարհն այսօր առաջարկում է թատերական և կրկեսային արվեստի ոլորտում։ Առջևում վերջնական փորձերն են և պրեմիերան, որն իսկական տոն կդառնա հայ հանդիսատեսի համար՝ ուրախություն պարգևելով թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Այս նախագիծը ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար, և նախադեպը չունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում», - նշել է նա։

 Ներկայացման պրեմիերան կկայանա վերջնական նախապատրաստություններից անմիջապես հետո, կոնկրետ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի։ Այն տեղի կունենա նոր սերնդի շոուի ձևաչափով՝ համադրելով կրկեսային արվեստը, թատրոնը, պարարվեստը, կենդանի երաժշտությունը, թվային տեխնոլոգիաներն ու տեսողական հատուկ էֆեկտները։

 Ներկայացման հայեցակարգը մշակվել է միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ, և այն կդառնա նոր Հայաստանի այցեքարտը՝ ժամանակակից, դինամիկ, բաց նորարարությունների և համարձակ ստեղծագործական լուծումների համար։ Նախագիծն ամբողջությամբ իրականացնում է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ սկսած շենքի կառուցումից մինչև այս խոշորածավալ ներկայացման բեմադրումը։

Իտալացի ծաղրածու Օնոֆրիո Կոլուչին, որը աշնանը ելույթ կունենա շոուում, չորրորդ անգամ է Հայաստանում և բոլորին ողջունել է հայերենով։

«Կան տարբեր ծաղրածուական հնարքներ, դուք կարող եք ամեն վայրկյան հանդիսատեսին ծիծաղեցնել հնարքներով: Բայց ծաղրածուի իրական նպատակն է արթնացնել մեր մեջ գտնվող երեխային և տեսնել աշխարհը գլխիվայր», - ասել է Կոլուչին։

Կոմպոզիտոր Վալերի Տոլստովն ասել է, որ շոուի երաժշտությունը կապված է հայկական մշակութային ավանդույթների հետ։

 Պավել Բրյուն

Կրկեսային շոուների ռեժիսոր-բեմադրիչ, արտ-տնօրեն, խորեոգրաֆ

Պավել Բրյունը տարիներ շարունակ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և խորեոգրաֆ կանադական Cirque du Soleil ընկերությունում։ Նա մասնակցել է այնպիսի ներկայացումների ստեղծմանը, ինչպիսիք են Nouvele Experience, Saltimbanco, Mystère, O և Alegría։

Բրյունն աշխատել է Լաս Վեգասի խոշորագույն և ամենահաջողված շոուների հետ։ Վեց տարվա ընթացքում եղել է Cirque du Soleil-ի Residential Shows Division ստորաբաժանման կազմակերպիչներից մեկը, որն արտադրում և ղեկավարում է Լաս Վեգասում գործող հինգ շոուներ՝ Mystère, O, Kà, Zumanity և Love։

2001 թվականից սկսած վեց տարի շարունակ Պավել Բրյունը համագործակցել է բելգիական Dragone ընկերության հետ որպես գեղարվեստական ղեկավարի օգնական (Associate Artistic Director) և աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են A New Day՝ Սելին Դիոնի մասնակցությամբ, և Le Rêve։

2003-2006 թթ. Պավել Բրյունն աշխատել է բացառապես Սելին Դիոնի հետ՝ որպես նրա շոուի՝ A New Day-ի գեղարվեստական ղեկավար։

 «Տաշիր» ընկերությունների խմբի մասին

«Տաշիր» ընկերությունների խումբը՝ հիմնված 1999 թվականին գործարար Սամվել Կարապետյանի կողմից, խոշորագույն մասնավոր բազմաճյուղ հոլդինգներից մեկն է։ Խմբի կազմում են ավելի քան 200 ընկերություններ, որոնք գործում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ շինարարություն, էներգետիկա, դեվելոփմենթ, արդյունաբերություն, առևտուր, ֆինանսներ, բժշկություն և ՏՏ։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը, իսկ ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ավելի քան 50 քաղաք Ռուսաստանում, ԱՊՀ-ում և արտերկրում։

«Տաշիրը» հանդիսանում է Հայաստանի խոշորագույն մասնավոր ներդրողներից մեկը՝ հետևողականորեն աջակցելով սոցիալական, մշակութային և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Խմբի գործունեությունը Հայաստանում ընդգրկում է հիմնական ոլորտները և զգալի ազդեցություն ունի երկրի տնտեսության և բնակիչների առօրյա կյանքի վրա՝ մասնավորապես էներգետիկա, արդյունաբերություն, շինարարություն և քաղաքային ենթակառուցվածք։

2015 թվականին «Տաշիր» ընկերությունը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ մեկնարկելով երկրի էներգետիկ համակարգի մասշտաբային արդիականացումը։ Անշարժ գույքի և զարգացման ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր, այդ թվում՝ «Ռիո Մոլ» առևտրա-ժամանցային կենտրոնի, «Դալմա Գարդեն Մոլ»-ի, Երևանի «Tashir Street»-ի կառուցումը, ինչպես նաև Երևանի կրկեսի վերակառուցումը, որը կվերաբացվի 2025 թվականին

«Տաշիր Արենա» բրենդով։Անշարժ գույքի և դեվելոփմենթի ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր, այդ թվում՝ «Ռիո Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի կառուցումը Երևանում, ինչպես նաև Երևանի կրկեսի վերակառուցումը, որն այժմ վերագործարկվել է որպես «Տաշիր Արենա»։

Ընկերությունը նաև ակտիվորեն մասնակցում է սոցիալական և բարեգործական ծրագրերի՝ աջակցելով կրթությանն ու առողջապահությանը, օգնելով պատերազմական գործողություններից տուժած ընտանիքներին, վերականգնելով մշակութային կոթողներ և զարգացնելով հասարակական ենթակառուցվածքները։

«Տաշիրի» ներկայությունը Հայաստանում ոչ միայն երկարաժամկետ ներդրումների մասին է, այլև պատասխանատու զարգացման օրինակ՝ ամրապնդելով կապը հայ սփյուռքի և Հայրենիքի միջև։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>