Քաղբանտարկյալ Հրայր սարկավագ Հակոբյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Վերաքննիչ դատարանի որոշմամբ քաղբանտարկյալ Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ արձակվեց։ Աչքներս լու՛յս լինի։ Տարոսը մյուս քաղբանտարկյալներին։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հրայր սարկավագի պաշտպան Հովսեփ Սարգսյանին։ Քչերը գիտեն, թե ի՜նչ բերկրանք է ապրում իրավապաշտպանը, երբ անհամբեր զանգելով վերադաս դատարանի կազմ՝ վերջապես լսափողից լսում է կարճ ու հատու խոսքը. «Ձեր բողոքը բավարարվել է»։

