Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է. ՆԳՆ
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: «Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը:
Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,-գրել է Սարգսյանը:

