Արձակուրդում էլ է ստում․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Չկարողանալով ժողովրդի սոցիալականը կտրուկ փոխելու խոստումները կատարել, Փաշինյանը այլ արշավ է անում՝ համոզել քեզ, ժողովուրդ ջան, թե լավ ես ապրում, արդեն։ Դրա համար անում է պարզունակ հաշվարկներ։ Ասում է՝ վարդավառին Սևանի ափին 50 հազար մարդ է եղել, Սևան գնալն էլ շոշափելի ծախս է, բա ո՞նց են անում։ Ասեմ, որ Սևանի ափ գնալը շոշափելի ծախս է միայն նրանց համար, ովքեր Սևան գնալու համար շոշափելի ծախս են անում, իսկ տասնյակ հզարները գնում են շատ սովորականի պես։ Քո Սևան գնալը մեզ համար շոշափելի ծախս է, օրինակ։ Դու որ մարդկանց թիվը հաշվել ես, հաշվել ե՞ս, թե որ մասն է շոշափելի ծախս արել։ Լավ, գուցե շոշափելի ծախս է արել, իսկ դրա նախորդ կիրակի՞ն քանի մարդ կար Սևանի ափին։ Իսկ քա՞նի ընտանիք կա, որ փետրվարից հուլիս ամիսներին լիքը խնայողություն է անում, որ տարին մեկ անգամ՝ Վարդավառին, կարողանա Սևանի ափ գնալ։ Իսկ 50 հազարից քա՞նի հազարն էր, որ Սևանի ափին հարակից գյուղերի բնակիչներն էին։ Իսկ 50 հազարից քա՞նի հազարն էր որ հանրային՝ անվճար լողափերում էր, 40 հազարը՞։
Լավ, ասենք շատ լուրջ ծախս է արել 50 հազար մարդ ու գնացել Սևանի ափ․ Հայաստանի բնակչության թիվը, ըստ վիճծառայության 3 մլն է։ 50 հազարը կազմում է ՀՀ բնակչության 1,7 տոկոսը։ Հասկանում ե՞ս, երկրի բնակչության 1,7 տոկոսը հնարավորություն է ունեցել գնալ իր երկրի մեջ գտնվող լճի ափ մի քանի ժամ հանգստանալու, ու սա հաշվում է, որ ավելի լավ են ապրում, քան այսպես կոչված հեղափոխությունից առա՞ջ։ Իսկ հեղափոխությւոնից առաջ Սևանի ափերը դատարկ էի՞ն։ Ժողովուրդ ջան, կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել, եթե գրառման հեղինակը վարչապետի պաշտոն զբաղեցնող չլիներ։ Բիբար-բադրիջան առնես գնաս Սևանի ափ, ու մարդամեկը ասի ուրեմն հարստացել ես՝ խնդալու տրամաբանություն է։
Շարունակում է՝ մինչև էս վերջերս ռեստորան գնալը ճոխություն էր, այսօր ռեստորաններում ու սրճարաններում տեղ չկա։ Ընդ որում, ասում է՝ ռեստորաններն ու սրճարանները վաղուց քրեածին հղփացածների տիրապետության տարածք չեն։ Նախ հենց ՆԳ նախարարության ամենօրյա, առանց բացառության ամենօրյա վիճակագրության մեջ գրվում մի քանի դեպքի մասին, որ ռեստորանից դանակահարված, գնդակահարված, վիրավոր կամ մահացած վիճակում քանի հոգու է շտապօգնությունը տանում․ երեկ էլ է եղել, դրանից մեկ օր առաջ էլ։ Բայց ռեստորանների լիքը լինելը արդյո՞ք նշանակում է, որ ժողովուրդը սկսել է լավ ապրել։ Ասեմ, որ ՔՊ-ական պատգամավորներին, 2018-ին պաշտոնի եկածների մեծ մասին հանած, որոնք գարեջուրը սպառողական վարկով էին առնում, մյուս բոլորը, ում համար ռեստորան գնալը ճոխություն էր 2017 թվականին, հավատացեք, որ էդ մարդկանց համար ռետորան գնալը ճոխություն է նաև 2025-ին։ 2018թ․ աղքատությունը եղել է 24 տոկոս, 2024-ին եղել է 24 տոկոս։ Պաշտոնապես Հայաստանում աղքատ է 750 հազար մարդ, ոչ պաշտոնապես՝ 1,5 մլն մարդ։ Այդ 1,5 մլն մարդու համար այո, ճոխություն է ռեստորան գնալը։ Ռեստորանները ու սրճրանները սուտ է, թե լի են ամբողջ հանրապետությունում, լի են տուրիստական գոտիներում։ Երևանում ռեստորանները միշտ են լիքը եղել, սրճարաններն էլ, 2016-ին էլ, 2018-ին էլ, 2022 թվականին Ջերմուկի վրա հարձակման ու պատերզազմի օրերին էլ, միշտ են լիքը եղել։ Բայց դա քեզ հետ կապ չունի, քեզ հետ կապ ունի ձերոնց ռեստորան գնալը։
Նիկոլի գրառումը բոլորն են կարդացել․ դա ընթերցող աներձագ Հրաչը գուցե ասի՝ դե ճիշտ ա ասում էլի փեսաս, ես կյանքո՞ւմ էի ռեստորան գնացել․ կարող ա Դավոյան-Ալեքսանյան-Կոնջորյանն էլ ասեն, բայց էն մարդիկ, որոնք 2018-ին էլ, հիմա էլ աղքատության գծի մեջ են, իսկ նրանց թիվը, կրկնում եմ, 1,5 միլիոն է, գրառումը կարդալուց այնպիսի ռեակցիա կունենան, որը ես չեմ կարող արտահայտել՝ եթերային էթիկայից ելնելով։
Լավ, իսկ քա՞նի մարդ է տեղավորում Հանրապետության ռեստորան-կաֆեներում։ Տարբեր հաշվարկներով՝ ունենք շուրջ 800 ռեստորան-սրճարան։ Մի 50 հազար հոգի կտեղավորվե՞ն։ Դա Հանրապետության բնակչության 1,7 տոկոսն է դարձյալ կազմում։ ՀՀ բնակչության 3,4 տոկոսը կարողանում է գնալ Սևանի ափ ու ռեստորան-կաֆե, ու դու հաշվել ես, թե թույն վարչապետ ես, որովհետև բնակչության 3,4 տոկոսը իրեն կարողանում է թույլ տալ փող ծախսե՞լ, մի 5 տոկոսն էլ կարողանում է ճամփորդության գնա՞լ։ Կարող՞ եք մի երկիր ցույց տալ, որի բնակչության ընդամենը 10 տոկոսն է կարողանում էսպիսի փոքրիկ հարմարություններ իրեն թույլ տալ, ու էդ երկրի ղեկավարը հլը իր պոստում է։
Իսկ դու ո՞ւմ համար ես եկել իշխանության, էդ 10 տոկոսի՞․ իրենք միշտ էլ կարողացել են իրենց թույլ տալ ռեստորաններ, ամեն օր։ Դու էն մյուս մասի դժգոհությունը շահարկելով ես եկել իշխանության։ Կակ ռազ արձակուրդում ես, գնա տներով, էն 24 տոկոս աղքատների ու ոչ պաշտոնապես՝ 50 տոկոս աղքատների բոլորի հասցեները ունես, տնե-տուն ման արի՝ առանց ախրանայի ու դիպուկահարների ու հարցրու՝ հեղափոխությունից հետո ինչ է փոխվել ձեր կյանքում ու քեզ կասեն։
Դու իշխանության ես եկել, որպեսզի էն մարդիկ, որոնք չեն կարողացել զբոսաշրջության գնալ, հարսանիքներից բացի՝ այլ օր ևս ռեստորան գնալ, բոլոր նրանք, ովքեր վատ էին ապրում, լավ ապրեն, դու նրանց ես խոստացել, որ աղքատությունը կվերացնես, ու հիմա պոմիդորը հատով առնող աղքատ մարդուն համոզում ես, թե արդեն լավ է ապրո՞ւմ։ Կամ նրանք, ովքեր առաջ էլ էին զբաղեցնում տարբեր ռեստորանների աթոռներ, հիմա էլ, պետք է համոզես, որ դա քո շնորհիվ է՞։ Իմ տեսադաշտում, կրկնում եմ, էն մարդիկ, որոնք աղքատ էին 2018 թվականին, աղքատ են նաև այսօր, ովքեր կարողանում էին իրենց թույլ տալ որոշակի կամ առավել ճոխություններ, նույնը այսօր է, դու ոչինչ չես փոխել։ Ես քո իշխանության գալուց առաջ էլ եմ կարողացել երկրից դուրս գնալ, հիմա էլ, դու ինչո՞ւ ես ինձ ոչ մի դրական բան չտալով, քեզ վիճակագրություն ավելացնում։ Չէ, էնպես չէ, թե ոչինչ չես փոխել, լիքը բան ես փոխել․ շատ մարդկանց էի ճանաչում, որոնք արտագաղթել են, հիմա իրենց տանը վարձով ապրում են ու մի կերպ յոլա են գնում տեղահան արված մեր քույր ու եղբայրները Արցախի Հանրապետությունից։
Նույն տեքստի մեջ, մի քիչ ներքև, ինքն իրեն հակասում է․ այս անգամ էլ ասում է՝ բարեկեցությունն այն չէ, թե որքան ես դու ծախսում, այլ՝ որքանով է քո բարեկեցության վրա ծախսում տեղական ու պետական բյուջեն։ Երևանն ունի 1,2 մլնից ավելի բնակիչ, որոնցից մեկն էլ ես եմ, օրինակը բերեմ ինձ վրա․ իմ մեքենան ջարդվել Ջրվեժ գնալիս՝ Ավինյանի փոսերի պատճառով․ երկու օր առաջ իմ մեքենան վնասվել է, որովհետև Ավինյանի կառավարած Երևանում անձրևը դառնում է ջրհեղեղ ու էնքան է ջուրը բարձրանում, որ լցվում է մեքենան։ Ես ամեն օր ավելի շատ եմ բենզին օգտագործում, քան առաջ, որովհետև ձեր կառավարած համայնքում օրվա երկու ժամը խցանումների մեջ եմ։ Ավտոմեքենայիս հայելիները գողացել են 4 անգամ, իմ մուծած հարկերից վճարվող ոստիկանութւոը այդպես էլ չի հայտնաբերում։ Հլը սա մենակ մի ուղղությամբ բերեցի օրինակներ։ Ես շնչում եմ աշխարհի ամենաթունավոր քաղաքներին հավասար թունավոր օդ, որովհետև ձեր կառվարած քաղաքում այդպես է․ հիմա կարո՞ղ եք ասել տեղական բյուջեն ինձ վրա ի՞նչ ծախս է անում։ Երևանում ապրող 1,2 մլնից ավելի մարդու համար ի՞նչ է ծախսել համայնքային բյուջեն․ բա՞կ եք նորոգել, մանկապարտե՞զ եք սարքել․ պարտավոր եք, բա մեռանք հարկ մուծելով։ Ավտոբո՞ւս եք բերել, դա մենք ենք բերել՝ մեր փողերով։ Իսկ մարզերում բացի ասֆալտից ի՞նչ եք արել։ Իսկ ասաֆա՞լտը ում հաշվին եք արել։
Էդքան պարզունակ հաշվարկներ մի՛ արեք, ամոթ ա։ ՆԳ նախարարությունը հայտարարել է, թե շուրջ 160․000 քաղաքացիներ մասնակցել են Վարդավառին։ Նիկոլի պես թող ասեիք, եթե 160 հազար մարդ ջրելու համար դույլ գնելու փող ունի, ուրեմն տնտեսությունն աճել է։ Գրում է՝ հանրային վայրերում մեկ էլ էսքան մարդ եղել է հեղափոխության ժամանակ։ Հետո՞։ Սաղ հնդիկները, պարսիկները վարդավառ էին նշում Երևանում, մի հատ էլ ասա աշխարհը տեղափոխվել էր Հայաստան, որ վարդավառ աներ։ Չեմ հասկանում ուղղակի, թե վարդավառի նշումը քեզ հետ ինչ կապ ունի․ քո հետ կապ կունենա, երբ ձեր հորինած քաղաքացու օրը 50 հազար հոգի գնա Սևան, մի էդքանը ռեստորան ու ՆԳՆ նշած 160 հազարն էլ փողոցներում փաթաթվեն իրար։
Սա մի օր վիճակագրություն էր հրապարակել, թե՝ ամուսնությունները շատացել են, ամուսնալուծությունները քչացել են, հարցնում են՝ քո հետ ի՞նչ կապ ունի, ասում է՝ բա թավշյա հեղափոխություն ենք արել, մարդիկ հույս են կապում։ Կարդամ այս տարվա 5 ամիսների վիճակագրությունը՝ ամուսնությունները պակասել են 1000-ով, ամուսնալուծությունները շատացել էն 150-ով։ 5 հազար հոգի ամուսնացել է մեր երկրում, 2 հազար հոգի՝ բաժանվել։ Բա սա՞ ինչ է նանակում․ նշանակում է, որ քո պահած երկրի հետ հույս չեն կապում։
Սա ամեն հարցում է էդպես, մակերեսային, ինչ-որ բան գրում է իրեն համոզելու համար առանց խորանալու։ Երկու օր առաջ գրել էր՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի պատմական ռեկորդ է։ Հունվարին էլ էր նույն բանը գրել։ Ֆինանսների նախարարն էլ ասում է՝ գործազրկույթունը աճել է 1,5 տոկոսով ու դարձել 13, տոկոս։ Նիկոլի օրոք համ ունենք աշխատատեղերի պատմական ռեկորդ, համ ունենք գործազրկության ռեկորդ։
Կարճ ասած՝ ինչպիսի հաշվարկ էլ ներկայացնես, ինքչան էլ համոզես, մարդիկ իրենց մաշկի վրա շատ լավ զգում են քո կառավարման սև 7 տարին։ Քեզ լսողն ու կարդացողը, բացի քո թիմից, նրանք, ովքեր առաջ էլ, հիմա էլ վատ են ապրում, այսինքն՝ բնակչության կեսից ավելին, կհայհոյի, ովքեր առաջ էլ, հիմա էլ լավ են պրում, էլի կհայհոյեն, որովհետև ոչ մեկի հմար էլ չունես արած դրական բան։
Ինչ էլ գրես, չենք դադարի հիշեցնել, որ եթե անգամ ամեն մետրի վրա 10 հատ ռեստորան բացես ու բոլորը լցվեն մարդկանցով, մեկ է՝ քո օրոք ու քո պատճառով, պատերազմից զոհվել է 5 հազար մարդ, շուրջ 15 հազարը՝ վիրուսից, քո օրոք 150 հազար հոգի կորցրել է տունը, հողը, հայրենիքը, քո օրոք 100 հազարավոր մարդիկ արտագաղթել են, քո օրոք, 15 հազարից ավեի մարդ կորցրել է առողջությունը։
Մի բան էլ․ եթե 20 օրով արձակուրդ ես վերցրել, որ անկապ գրառումներ անես, ի սեր Աստծո, ֆեյսբուքդ ջնջիր, թող միքանի օր էլ մենք քեզնից արձակուրդ ունենանք»։

