Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»

Այն, որ ներկայիս ԵՄ-ն այլևս կապ չունի իրական ժողովրդավարական արժեքների հետ, արդեն հասկանում են շատերը:

Եվ դրա մասին նոր չէ հայտնի:

 Օրինակ, Ֆրանսիայում, փորձում են արգելել այդ երկրի խոշորագույն կուսակցության առաջնորդին՝ մասնակցելու 2027-ի նախագահական ընտրություններում:

Այս տարվա գարնանը Ռումինիայում թույլ չտվեցին, որ խոշորագույն քաղաքական ուժի ղեկավարը մասնակցի ընտրություններին:

Մոլդովայում, պատրաստվում են «ընտրություններ»  անցկացնել, երբ 350 հազարանոց մոլդովական համայնքի համար Ռուսաստանում, պատրաստվում են  բացել ընդամենը... երկու ընտրատեղամաս: Մինչդեռ, օրինակ Իտալիայում ապրող 250 հազար մոլդովացիների համար, պատրաստվում են բացել... 77 ընտրատեղամաս:

Այս օրինակները, «բնական են»  դարձել եվրապացի փարիսեցիների համար: Այն, որ ներկայիս եվրոպական վերնախավը բնավ էլ ժողովրդավարական արժեքներով չի գործում, կան վւայող շատ փաստեր, որոնց մասին խոսում են նաև արևմտյան հայտնի գործիչներ, ներառյալ՝ նաև ներկայիս ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները:

Սակայն այդ փարիսեցիների  բարոյական անկման չափն ու աստիճանը դրանով չի սահմանափակվում:

Եթե Եվրապայում նրանք դիմում են նման քայլերի, ապա Եվրոպայից դուրս նրանց պահվածքը   կարելի է համեմատել վերջացած սրիկաների վարքի հետ:

Օրինակ, տարիներ առաջ, Աֆղանստանում անցկացված ընտրությունները ԵՄ-ն ճանաչել էր «օրինական», երբ այդ ընտրություններում  նույնիսկ թեկնածուների դեմքերն էին  փակ, իբր, անվտանգության ապահովման պատճառով: Եվրոպան այդպես էր գնահատել այդ «ընտրությունները», քանի որ այդպես էին պահանջում իրենց շահերը:

 Եվրոպացիները պատրաստվում են նույնը կրկնել նաև ներկայիս Սիրիայի նկատմամբ:

Բոլորս ենք հիշում, թե ինչ մակդիրներով էին բնութագրում Բաշար Ասադին եվրոպական կարկառուն գործիչները՝  էլ բռնապետ, էլ մարդասպան:

Մինչդեռ  Ասադը տարիներով  բանակցություններ էր վարում իր ընդդիմախոսների հետ, որպեսզի երկրում ընարավոր լիներ հաստատել լեգիտիմ իշխանություն:

Հասկանալի պատճառներով, Ասադը ստիպված էր նաև պարբերաբար անցկացնել «ընտրություններ», որպեսզի իր իշխանության համար, լիգիտիմության շղարշը ապահովեր: Հասկանալի է, որ այդ ընտրությունները դեմոկրատական բնույթ չունեին:

Այդ բոլոր ընտրությունները, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ ԵՄ-ն չէին  ճանաչում՝ բնութագրելով այն ոչ դեմոկրատական:

Մինչդեռ ներկայիս Սիրիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել ավելի՛ ոչ դեմոկրատական ընտրություններ, ընդ որում... Թուրքիայի և ԵՄ-ի հովանու տակ:

                Ինչպե՞ս  է նախատեսվում այդ ընտրությունների անցկացումը

Նախկինում ԵՄ-ն չէր ճանաչում Ասադի ռեժիմը, հիմնավորելով, թե Սիրիայում հայտնի չէ, թե ինչքան մարդ է ապրում, և առանց մարդահամարի, նման ընտրությունները կլինեն  ոչ լեգիտիմ:

Եվ ահա, ներկայիս Սիրիայի իշխանությունները անցկացնելու են սեպտեմբերին նման  «ընտրություններ», առանց մարդահամար անցկացնելու, բայց նախկին քննադատությունը ԵՄ-ի կողմից չի հնչելու:

Մասնավորապես, նախատեսվում է Սիրիայում 2025 թվականի սեպտեմբերի 15-ից 20-ը անցկացնել  «խորհրդարանական ընտրություններ», որոնց ընթացքում «կընտրվեն»   Սիրիայի ժողովրդական ժողովի՝ երկրի ազգային օրենսդիր մարմնի 210 անդամներից 140-ը։

Ի տարբերություն Ասադի ժամանակվա ընտրությունների, այս ընտրությունները կանցկացվեն   «անուղղակի ընտրական համակարգով»։

 210 տեղերից Ժողովրդական ժողովի (ԺԺ) 140 անդամները կընտրվեն շրջանային ընտրական կոլեգիայի համակարգով, իսկ ԺԺ-ները կընտրվեն փորձագետներից և հասարակական գործիչներից կազմված տեղական հանձնաժողովների կողմից։

Այլ կերպ ասած՝ այդ «ընտրություններում»  մարդիկ ուղղակի թեկնածուներ չեն ունենա, այլ իրենց տեղը կնշանակվեն տեղական իշխանությունների կողմից՝ «հաշվի առնելով ժողովրդի կարծիքը»:

Իսկ մնացած 70-ին ուղղակի կնշանակի ներկայիս Սիրիայի բռնապետը:

Նախկինում էլ Ասադի ԱԺ-ն իրենից չէր ներկայացնում ժողովրդավարական մարմին, սակայն գոնե ձևական ընտրական միջոցառումներ էին անցկացնում, որպեսզի դեմոկրատական շղարշը պահպանվեր:

Ներկայիս Սիրիայի իշխանության համար այդ շղարշն էլ անհրաժեշտ չէ, քանզի դրա կաիրքը չկա:

Այս ընտրության առանձնահատկությունն այն է, որ Սիրիայի բռնապետը խոստացել է եվրոպացիներին այդ 70 տեղը տրամադրել «բարձր որակ ունեցող տեխնոկրատներին»:

Հենց այդպես ԵՄ-ն աջակցելու է մի միջոցառմանը, որն անվանվելու է «ընտրություններ», որտեղ 33 տոկոսը ուղղակի նշանակվելու են տեղի բռնապետի կողմից, իսկ մնացած 66 տոկոսը ձևավորվելու է հետևյալ ձևով. յուրաքանչյուր մարզային ընտրական հանձնաժողով կառաջադրի իր շրջանից 30-50 մարդ, որոնք կկազմեն տեղական ընտրական մարմին, որից «կընտրվի»  մեկ ներկայացուցիչ խորհրդարանում, և այդպես՝ 140 հոգի:

Եվ այս ամենը կկոչվի՝ «ժողովրդավարական ընտրություններ»:

Իսկ Սիրիայում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայել Ունմախտը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է Բարձրագույն ընտրական կոմիտեի ստեղծումը և պատրաստ է կիսվել իր փորձով՝ անցումային օրենսդիր մարմնին աջակցելու համար։

Ահա այսպիսին են ԵՄ-ի երկերեսանի մոտեցումները ժողովրդավարության արժեքների նկատմամբ, որոնց դեռ հավատում են մեր հանրության մի մասը:

Արժե, որ հանրության այդ մասը, ավելի մոտիկից ծանոթանա ԵՄ-ի գործելու իրական մեթոդաբանությանը, որպեսզի հասկանա, որ իրենք ԵՄ-ի համար, լոկ մանրադրամի դեր են կատարում, և՝ ոչ ավելին:

Իսկ գեղեցիկ խոսքերը հիմարների վրա ազդելու համարև են, որպեսզի նրանց հետո սպանդանոց տանելը հեշտ լինի: Ինչպես որ նացիստները հրեաներին, գազի խուց տանելուց առաջ, լավատեսական «ապագաներով« էին կերակրում:

Վրացիները դա արդեն հասկացել են, մնում է, որ հայերն էլ դա հասկանան և ավելորդ քաղքենիական ստորաքարշ  պատկերացումներից հրաժարվեն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>