Ռասիմ Մուսաբեկով. Արտահերթ նախագահական ընտրությունները կապված են Ղարաբաղի հետ
Միլլի ՄԵջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Ալիևի որոշումը` անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, կապված է հիմնականում Ղարաբաղյան խնդրի հետ:
Ըստ նրա, որպեսզի ժամանակ չկորցվի, Բաքվում որոշեցին, որ ընտրական գործնթացները պետք է սինխրոնիզացնել Հայաստանի հետ: Այդ քայլի արդյունքում բանակցությունները չեն դադարի ընտրական գործնթացների պատճառով, նշել է ադրբեջանցի պատգամավորը:
Zham.am