«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. Տեր Արիստակես վարդապետ Այվազյան

Ցավալի իրողություն է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, հատկապես սոցիալական ցանցերում, ատելության խոսքը՝ վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը դարձել են հանրային խոսույթի անբաժան մաս, այս մասին հայտարարել է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։

«Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ազատ խոսքի ընկալումն աղավաղվել է, կամ որ ինքներս պատասխանատվությամբ չենք վերաբերում մեր արտահայտած մտքերին։ Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է պառակտելու, նվաստացնելու, հասարակական ներդաշնակությունն ու համերաշխությունը խաթարելու նպատակին։ Ցավոք, այդպիսի խոսք լսվում է ոչ միայն պարզ քաղաքացիների շրջանից, այլև բարձր հարթակներից, ինչն առավել ծանր հետևանքներ է թողնում հանրային մտածողության վրա։ Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է, որի բուժումը որքան ուշացվի, այնքան ավելի խոր և անդառնալի հետևանքներ կունենա։

Պողոս առաքյալն ասում է․ «Ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին» (Կողոսացիս 4․6)։

Իրապես, խոսքը, որ Աստծուց տրված է միայն մարդուն, զորություն ունի. այն կարող է կյանքը գեղեցկացնել, երիտասարդին քաջալերել, վշտացյալին մխիթարել, ազգը միավորել, բայց խոսքը կարող է նաև բարեկամությունը խաթարել, ընտանիքներ պառակտել, մարդկանց մոլորեցնել ու հավատքը խարխլել։ Քրիստոնյաներս կոչված ենք խաղաղարար լինելու, որ նշանակում է նաև զերծ մնալ ատելություն տարածող խոսքերից, հեռու մնալ մարդկանց դատելու և պիտակավորելու գայթակղությունից։ Քրիստոնյա հասարակության մեջ համերաշխությունը պիտի հաստատվի սիրով և հատկապես պատասխանատու անձանց բարի օրինակով, քանի որ հասարակության հայացքն ուղղված է նաև պատասխանատու խոսք ունեցող անձանց։ Հոգևոր մարդու խոսքն ու միտքը պետք է օծված լինեն Տիրոջ խոսքի քաղցրությամբ, քանզի «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու» (Առակներ 16․24)։ Երբ մեր խոսքը ատելությամբ է լցված, այն ոչ միայն ուրիշին է վիրավորում, այլ նախևառաջ վնասում է մեզ։ Ջանանք, որ Տիրոջ զորակցությամբ մեր խոսքն ամրացած լինի սիրո և ճշմարտության վրա, լինի մխիթարող, ամոքող ու համերաշխություն սերմանող, քանզի միայն այդպես կկարողանանք կերտել խաղաղ և հոգեպես առողջ հասարակություն»,- նշել է Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>