Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ ՆԱրեկ Սարգսյանը։
Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը:
Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Սահմանվելու է նաև հերթապահություն:

