Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև
«Այս հարցը պետք է ուղղել հայկական կողմին։ Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը նրանց անձնական գործն է։ Իսկ մենք մեր գործն ենք անում՝ ընդլայնում ենք տրանսպորտային կապերը, կապեր ենք հաստատում մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ», — ասել է Ադրբեջանի նախագահի օգնական և Իլհամ Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան ընկերություններին փոխանցելու վերաբերյալ հարցին, հաղորդում է APA-ն։
Նա ասել է, որ «նման հարաբերությունները կարող են օգուտ բերել ամբողջ տարածաշրջանին»։
«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը», — ասել է Հաջիևը։

