Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել
Դիտել նաև
Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել
Հրդեհ՝ ԵՊԲՀ-ում․ 1 անձ հոսպիտալացվել է
Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկներ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսցվել և ամբողջությամբ մարվել է: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ:

