Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից
Դիտել նաև
Վթարի ենթարկված Ан-24-ի ուղևորներից մեկը հրաժարվել էր թռիչքից: SHOT-ի տվյալներով՝ խոսքը 55-ամյա Մարինե Ավալյանի մասին է Թինդայից: Մինչև վերջերս նա աշխատել է որպես ձեռնարկատեր և զբաղվել մանրածախ առևտրով: «Թոռնուհիս հիվանդացել էր, որոշեցի չգնալ, թոռնուհիս փրկեց ինձ», լրագրողներին պատմել է Ավալյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր Ամուրի մարզում Ан-24 ինքնաթիռի կործանման մասին։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 48 ուղևորներն ու անձնակազմը մահացել են։

