«Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Հանդիպում ունեցա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ»։ Հիշեցնենք՝ Փաշինյանը աշխատանքային այցով ՌԴ-ում է։ Նա Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։

