ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի
Վարդավառի տոնին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն նաև այնտեղ պահվող արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ, և մեզ թույլ են տվել ծառայությունն անցկացնել այս կիրակի։ Պատարագը կվարի ՔԿՀ-ի հոգևորականը, և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,- տեղեկացրել է նա:

