Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Դիտել նաև
Մեր հերոսներն ու ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով․ Մհեր Մելքոնյան
Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան
Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին
Երդվում եմ, որ պատասխան են տալու այն «մարդիկ», ովքեր փորձում են պղծել և վերացնել մեր տեսակը․ Մհեր Սահակյանի գրառումը
Մհեր Գրիգորյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ենոքյանն մշտապես հայտնել է, որ պայքարել է արդարության համար։
Նա պնդել է՝ սպանության մեջ մեղավոր չէ։

