Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար Պատերազմ Արցախում
Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան

28 վարչապետի հրաժարական․ ո՞ր մեկի օրինակին կհետևի Նիկոլը ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է  «Օրերս հիշելով բարոյականության մասին, Փաշինյանը մի օրինակ բերեց, թե ինչպես է հայտնի ընկերության գլխավոր տնօրենը հրաժարական տվել կնոջը դավաճանելու պատճառով։ Փաշինյանի բերած օրինակ-համեմատությունը իրականում շատ դիպուկ ցույց է տալիս, թե ինչու պետք է հենց ինքը հրաժարական տա՝ արժեքների, սկզբունքների, պաշտոնեական դիրքի, խոստումների և այլնի չարաշահման պատճառով։ Աշխարհում իրականում շատ են եղել դեպքեր, եբ հրաժարական են տվել երկրների ղեկավարներ՝ զանազան պատճառներով։ Փաշինյանը բերում է մեկ ընկերության օրինակ․ հիմա ես բերեմ մի շարք երկրների նախագահի կամ վարչապետի հրաժարականների օրինակ՝ տեսնենք ինչի համար են հրաժարական տվել և ինչպես է համանման իրավիճակում սա շարունակել պահել աթոռը։

Հարավային Կորեայի վարչապետը 2014թ․ ապրիլին հրաժարական տվեց, քանի որ նավ էր խորտակվել, և զոհվել էր 187 մարդ։ Ասաց ես պատասխանատվություն, այդքան մարդ է մահացել։ Քա՞նի հազարն են զոհվել Հայաստանում և Արցախում Նիկոլի իշխանության պատճառով․ մեկ ասաց ես մեղավոր չեմ, մեկ ասաց մեղավոր եմ, բայց պատասխանատու չեմ։

2013թ․ նոյեմբերին հրաժարական տվեց Լատվիայի վարչապետը։ Ռիգայի «Մաքսիմ» առևտրի կենտրոնում մասնակի փուզում էր եղել, զոհվել էր 54 մարդ։ Դրանից մեկ տարի անց Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում հրդեհը խլեց 32 կյանք։ Ռումինիայի վարչապետը, որ նախ ասում էր ե՞ս ինչ կապ ունեմ դրա հետ, բայց ստանձնեց պատասխանատվություն ու հրաժարական տվեց։ Հայաստանում Սուրմալուն պայթեց՝ խլելով 16 կյանք, հրդեհ եղավ զորանոցում՝ խլելով 15 հայրենիքի պաշտպանի կյանք․ ո՞վ հրաժարական տվեց։ Սա բարոյական դասեր է տալիս և պահանջում այլոց հրաժարական։

2013թ․ փետրվարին հրաժարական տվեց Բուլղարիայի վարչապետը։ Պատճառը էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով բողոքի ցույցերն էին։ Նիկոլը խոստացել էր հոսանքը 20 տոկոս էժանացնել, բայց թանկացավ․ հիմա խլել են ՀԷՑ-ը, ու բոլոր փորձագետներն ասում են, որ սպասեք կտրուկ թանկացման։ Իշխանությունը ոչ թե ասում էչի թանկանա, ասում են կթանկանա, բայց կհիմնավորենք։

2012թ․ փետրվարին հրաժարական տվեց Գերմանիայի նախագահը։ Պատճառն այն էր, որ տարիներ առաջ, երբ նախագահ չէր, ինչ-որ գործարարի օգնությամբ արտոնյալ պայմաններով վարկ է ստացել և տուն գնել։ Ասացին՝ տունդ կապերի միջոցով ես ձեռք բերել։ Էս մի հոգավորը դառնում է վարչապետ, պարզվում է, որ ոչ վարչապետ եղած ժաանակ իր թերթով զարտուղի ճանապարներով լավ գումար է աշխատել։ Գերմանիայի նախագահն ասաց հրաժարական եմ տալիս, որ իմ երկիրը չհեղինակազրկվի, իսկ սա մնում է, ու ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանում վարչապետ է մեկը, որին փող են տվել, որ սրա նրա դեմ հոդվածներ գրի կամ չգրի։

Բարոյականության դասեր տվող Նիկոլին տեղեկացնեմ, որ 2014 թվականի հուլիսին հրաժարական տվեց Պերուի վարչապետը։ Քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու համար խոշոր գումարներ էր ծախսել և լրտեսել պատգամավորների, լրագրողների։ Հայաստանում հետաքննող լրագրողները պարզեցին, որ Փաշինանի կուսակցությունը Գյումրու ընտրություններում ավելի շատ գումար ծախսել է ոչ թե իր քարոզչության, այլ մյուս մրցակիցների հակաքարոզչության վրա։ Իսկ ինչ վերաբերում է լրտեսելուն, եթե Պերուի վարչապետը գաղտնալսել էր պատգամավորների, լրագրողների, սա՝ բոլորին։

2014թ․ նոյեմբերին հրաժարական տվեց Մոնղոլիայի վարչապետը, պատճառը այն է, որ իր օրոք ներդրումները կտրուկ անկում են ապրել։ Սրա օրոք ներդրումները ոչ միայն պակասել են, այլև բիզնեսի վրա արշավանքներով ինքն անձամբ ստիպում է ներդրումները փախցնել Հայաստանից, ինչպես որ անում են գործարարները։

2015 թվականի ապրիլին հրաժարական տվեց Ղրղզստանի վարչապետը՝ ասելով․ «Ժողովրդավարական երկրում չպետք է լինի իշխանության մենաշնորհ»։ Հայաստանում իշխանության բոլոր ճյուղերում եկ հոգի է, ինքն է ղեկավարում, ինքն է թելադրում, իշխանության ոչ մի ճյուղ տարանջատված չէ։ Այսինքն եթե Նիկոլը գոնե Ղրղզստանի վարչապետի նման ժողովրդավար լիներ, վաղուց հրաժարական կտար։ Ի միջի այլոց, մեկ տարի անց հրաժարական տվեց նաև Ղրղզստանի հաջորդ վարչապետը․ գիտե՞ք ինչու․ խախտումներ էին հայտնաբերվել ճանապարհաշինության խոշոր ծրագրի գնումներում։ Պատկերացնո՞ւմ եք քանի անգամ Նիկոլը պետք է հրաժարական տարչ գնումների, անորակ ճանապարհներ կառուցելու համար։

2017թ․ սեպտեմբերին հրաժարական տվեց Թայվանի վարչապետը․ պատճառն այն էր, որ հարցումներ համաձայն հեղինակության կտրուկ անկում էր գրանցել, չուներ հանրային ցանկալի աջակցություն։ Նույն պատճառով 2022թ․ հրաժարական տվեցին Իտալիայի և Իսրայելի վարչապետները։ Ի դեպ, այս նույն պատճառով հրաժարական են տվել 20-ից ավելի վարչապետներ տարբեր երկրներում։ Հայաստանում հարցումնից հարցում պարզվում է, որ ամեն անգամ Նիկոլի վարկանիշն իջնում է պատմական մինիմումին։ Նիկոլը բարոյականության դասեր է տալիս, դասախոսություններ է կարդում, այնինչ ինչ անում է նա, այլ երկրներում հրաժարականներ են տալիս դրա համար։

Իսլանդիայի վարչապետը 2017 թվականին հրաժարական տվեց այն բանի համար, որ իր հայրը մանկապղծության համար համար դատապարտվածին երաշխավորություն էր ներկայացրել։ Ժողովուրդ ջան, տեսնում ե՞ք ՔՊ-ականների հերերը, մերերը ինչեր են անում՝ Ավինյանից մինչև Ալեն Սիմոնյան, ո՞ր մեկն է հրաժարական տալիս։

2021թ․ մայիսին հրաժարակա տվեց Կոլումբիայի վարչապետը․ պատճառն այն էր, որ բարձրացրեցին երկրում հարկերը, և ժողովուրդը ոտքի կանգնեց։ 2018 թվականին էլ նույն պատճառով Թունիսի իշխող կուսակցությունը դադարեցրեց վարչապետի լիազորությունները։ Նիկոլ Փաշինյանի կառավարության հարկային տեռորի մասին ես արդեն 10-ից ավելի հաղորդում եմ նկարել․ էսքան տըեսակի հարկեր ու էսքան ծանր հարկեր Հայաստանի պատմության մեջ չի եղել, անգամ էն ժամանակ, երբ հայ ժողովուրդը օտարի լծի տակ էր ու կոտորվում էր հարկերի ձեռքը։

2017 թվականի նոյեմբերին հրաժարական տվեց Լիբանանի վարչապետը։ Հրաժարականի նամակում ի թիվս այլի գրել էր, թե երկրում ստեղծված մթնոլորտի պատճառով վախենում է, որ իրեն կսպանեն։ Էս մի մարդն էլ նման վախեր ունի, ինչպես տեսնում ենք, բայց ոչ թե հրաժարական է տալիս, այլ սաղ ուժայիններին սարքում է իրեն ախռանիկ։

2018 թվականի հուլիսին հրաժարական տվեց Հաիթիի վարչապետը, քանի որ կառավարությունը ցանկանում էր բարձրացնել վառելիքի գները, ժողովուրդը ըմբոտացավ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության արդյունքում Հայստանում վառելիքի գինը կտրուկ թանկացել է, երկնիշ թվերով։ Այսօր Հայաստանում վառելիքի գինը կրկնակի և ավելի թանկ է ԵԱՏՄ անդամ երկրներից։ Նիկոլն էր ծխոստանու, որ Հայաստանում 5 տարի ոչ մի բան չի թանկանա։ Դե բա հրաժարական տուր։

2013թ․ հրաժարական տվեց Չեխիայի վարչապետը, քանի որ իր մերձավոր աշխատակիցները կոռուպցիոն սլանդալների մեջ էին հայտնվել։ Նման մի պատճառով 2023 թվականին, հրաժարական տվեց Վիետնամի նախագահը մի քանի նախարար կոռուպցիայի մեջ բռնվել էր, ինքը կրեց պատասխանատվություն իր թիմի համար։ Մեր երկրում մշտապես կոռուպցիայի վրա բռնվում են նախարարներ, փոխնախարարներ, բազմաթիվ պաշտոնյաներ, վարչապետի մերձավորներ, տեսել ե՞ք պտասխանատըվություն կրի․ ընդհակառակը, բռնում ու բաց են թողնում էդ կոռուպցիոներներին։

Սլովենիայի վարչապետը 2020թ․ հրաժարականտվեց․ ասաց՝ չի կարողանում իրականացնել մարդկանց սպասելիքները, պետք են պառլամենտի արտհերթ ընտրություններ։ Փաշինյանին էլ, բոլորին ակնայտ է, որ իր սաղ խոստումները, նախընտրական ծրագրերը տապալել է, բայց շարունակում է մնալ ու պահանջել նրանց հրաժարականը, որոնք կապ չունեն իր ծրագրերի տապալման հետ։

2021թ․ հրաժարական տվեց Էստոնիայի վարչապետը։ Պատճառը իր կուսակցության վերավբերյալ կոռուպցիոն սկանդալն էր։ Հայաստանում կուսակցական կոռուպցիոն սկանդալ եղել է ՔՊ-ի վերաբերյալ, շատ խոշոր, հիշում եք, կուսակցությանը փոխանցել էին հարյուր միլիոնավոր դրամներ, որոնք չհիմնավորված էին, աղբյուրն անհայտ էր։ Անգամ քրգործ չհարուցվեց։

2022թ հուլիսին հրաժարական տվեց և ռազմական ինքնաթիռով երկրից փախավ Շրի Լանկայի նախագահը։ Պատճառը երկրում սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի պատճառով բողոքի ցույցերն էին։ Թե Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն ինչպիսին է, ինձնից լավ գիտեք։

2021թ․ հունիսին հրաժարակայն տվեց Իսրայելի վարչապետը պատճառն այն էր, որ կինը բյուջեի հաշվին գնումներ էր արել, ճանապարհորդությունների մեկնել, միջամտել էր պետական գործերին, ինչը խափթարել էր վարչապետի հեղինակությունը։ Եթե Փաշինյանը ունենար հեղինակություն, դա էլ կխաթարվեր նույն պատճառով։ Որ Նիկոլի կինը պետական գործերին Նիկոլից շատ է խռնվում, մենակ պատերազմի ժամանակ նրա այցերը բունկեր ու հրամանատարական շտաբ հիշատակելը հերիք է։

2024թ․ մարտին Իռլանդիայի վարչապետը հրաժարական տվեց։ Հետաքրքիր բան ասաց՝ առաջնորդի կարևոր գծերից մեկն է, որ իմանա երբ է իր հեռնալու պահը։ 7 տարի կուսակցության ղեկավարն եմ և վարչապետ, հասկացա, որ լավագույնը չեմ այդ պաշտոնի համար։ Ինձ թվում է՝ այդ հրաժարականի տողերը լրիվ կսազեին մարդամեկին։ Այս տարվա մայիսին հրաժարական տվեց Եմենի վարչապետը ու էլի համարյա նույն պատճառով էր։

Զուտ ժամանակի պատճառով շարքը չեմ շարունակում, լիքն են դեպքերը։ Դրանց թվում շատ են, երբ հրաժարվել են հրաժարական տալ, բայց կարճ ժամանակ անց ստիպված տվել են և փախել երկրից կամ փախել են երկրից և հեռվից տվել հրաժարականը։

Կարճ ասած՝ այս թվարկածս ղեկավարները, ինչպես տեսանք, հայտնվել են կոռուպցիոն սկանդալում, տնտեսական դժվարությունների են բերել երկիրը, վստահության կորուստ են ունեցել, բայց ոչ մեկը իր երկրի տարածքը փաթեթավորած չի հանձնել։ Մեր պատուհասը մենակով շատ ավելի վատ բաներ է արել, քան նոր թվարկածս 30 երկրի վարչապետ ու նախագահ միասին վերցրած։ Այնպես որ ուրիշներին դասեր տվող այդ կերպարը առնվազն 100 պատճառ ունի անհապաղ հրաժարական տալու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>