Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Վստահեցնում եմ՝ ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով. ՀԱԵ-ն պետք է պաշտպանել երիտքպական արշավանքից. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի՝ Վեհարանը «ազատելու», ընդդիմության հնարավոր քայլերի, Դաշնակցությունը փակելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

 - Պարո՛ն Սաղաթելյան, վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ կոչեր է անում Վեհափառին հեռացնելու մասին, իր ասուլիսին էլ հայտարարեց, թե Վեհարանն «ազատելու է» այնպես, ինչպես ՀՀ-ն Սերժ Սարգսյանից. արդյոք սա նշանակում է, որ իրոք պատրաստվում է նորից մարդկանց խմբով հարձակվել Վեհարանի վրա, ի՞նչ է սպասվում։

- Սրբապիղծ, անհայրենիք այդ մարդուց լավ բան պետք չէ սպասել։ Ակնհայտ է՝ նա սելջուկների կամ երիտթուրքերի նման փորձում է հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Չեմ կարծում, որ հանրային աջակցություն ունի այդ հարցում, բայց կարող է իր ստրուկների, ուժային կառույցների միջոցով ինչ-որ բան փորձել։ Չեմ կարող ասել՝ ինչպես, երբ, ինչ եղանակով, բայց ակնհայտ է՝ նպատակ ունի վարկաբեկել ու ճնշել Եկեղեցին և հնարավորության դեպքում փոխել հոգևոր բարձր դասը։ Նա երևի կուզենար մի կաթողիկոս ունենար, ասենք՝ Վահագն Խաչատրյանի նման։

 - Կան խոսակցություններ, որ Փաշինյանը կարող է մինչև կիրակի մտնել Եկեղեցի: Ինչպիսի՞ հակազդեցություն է հնարավոր ընդդիմության կողմից։

- Շատ կարևոր է, որ այս պահին Վեհափառ Հայրապետն ու Եկեղեցու եպիսկոպոսները կոչով դիմեն ժողովրդին։ Սա լուրջ ազդակ կլինի։ Բացի այդ՝ անհրաժեշտ են քաղաքական ուժերի, ազգային գործիչների, հասարակական շրջանակների հստակ դիրքորոշումներ ի պաշտպանություն Եկեղեցու։ Բայց պետք են նաև գործնական քայլեր՝ հարձակումը կանխելու, Վեհարանը պաշտպանելու համար։

- Ի՞նչ գործուն քայլեր պետք է արվեն:

- Ես պատկերացում ունեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ համարում հրապարակել։ Ակնհայտ է, որ նա այդ ուղղությամբ գնում է՝ կլինի վաղը, մի շաբաթ հետո, թե մեկ ամիս անց։ Ու դրան պետք է պատշաճ արձագանք լինի՝ այդ թվում գործնական։

- Այսինքն, Դուք վստահ եք, որ ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, պատրաստ է պաշտպանել Եկեղեցին ու Վեհափառին։

- Ես վստահեցնում եմ՝ Դաշնակցությունը լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով կամ դատապարտելով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով։ Մենք գտնում ենք, որ Եկեղեցին պետք է պաշտպանել։ Թե դա ինչ ձևերով ու մեթոդներով, եկեք թողնենք պահին՝ հասկանալու համար նաև ինչ են իրենք պատրաստվում անել։ Բայց նորից կրկնեմ՝ շատ կարևորում եմ Եկեղեցու կոչը ժողովրդին։

- Ասացիք՝ Դաշնակցությունը եկեղեցու կողքին է, արդեն խոսվում է նաև Դաշնակցությանը փակելու մասին, իր վերջին ասուլիսին էլ ասաց, եթե իրավական հիմքեր լինեն, այս մասով մտահոգություններ ունե՞ք։

-Դաշնակցությանը նա չի կարող փակել։ Կարող է ձերբակալել դաշնակցականներին, հալածել, բռնաճնշումներ իրականացնել։ Դա նորություն չէ։ Բայց մեր գործունեությունը կասեցնել չեն կարող։ Մեր դեմ տարիներ շարունակ պայքարել են տարբեր ռեժիմներ, բայց հաջողություն երբեք չեն ունեցել։ Նույնն էլ հիմա կլինի։ Իրենք իրենց գլուխը պատին կտան, թե կկարողանան փակել Դաշնակցությունը։

- Եթե, այդուհանդերձ, իսկապես Փաշինյանը հասնի նրան, որ կարողանա հեռացնել Վեհափառին՝ ինչ է լինելու հետո։

- Կանխատեսումներ չեմ ուզում անել։ Ժամանակը ցույց կտա։ Նրա նպատակը պետությունը թշնամուն հանձնելն է։ Այո, այս պահին որոշ հաջողություններ ունեցել է։ Բայց կհաջողի, թե ոչ՝ կախված է ոչ միայն մեզնից, այլև՝ Եկեղեցուց, ազգային ուժերից և մեր ժողովրդից։ Եթե թույլ տանք, կհաջողի։ Եթե չտանք՝ ոչ մի հաջողություն չի ունենա։ Կոչեր շատերը կարող են հնչեցնել, բայց իրական արդյունք տալիս են նախաձեռնությունն ու գործողությունը։ Ես մեր անունից կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք ու վերջին դեպքերով էլ նաև ցույց ենք տվել: 

- Ասում եք՝ պետք է Կաթողիկոսը կոչ անի, ինչպիսի՞ կոչ պետք է դա լինի:

- Կոչը պետք է ուղղված լինի ժողովրդին՝ Եկեղեցու պաշտպանության գաղափարի շուրջ համախմբելու համար։ Մեր հասարակության կողմից ակնկալիք կա, մարդիկ սպասում են այդ խոսքին։ Քաղաքական ուժերն, իհարկե, ունեն իրենց պատասխանատվության բաժինը։ Բայց սա միայն մեկ կուսակցության հարց չէ։ Սա այն օրակարգն է, որը կարող է իսկապես լայն համախմբում ստեղծել՝ անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից։

- Քննարկումներ եղե՞լ են այլ քաղաքական ուժերի հետ՝ ինչպես պաշտպանել Եկեղեցին։

- Այո, որոշակի քննարկումներ կան։ Առնվազն մենք կապի մեջ ենք տարբեր ուժերի հետ, խոսում ենք, փոխանակվում մտքերով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>