Անդին մենահամերգով հանդես կգա Երևանում
Իրանահայ հայտնի երգիչ, երգահան Անդին օգոստոսի 5-ին մենահամերգով հանդես կգա Երևանում: Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջի միջոցով: Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք՝ վերջերս բրիտանացի երգիչ, երգահան, երաժիշտ, պրոդյուսեր և դերասան Ed Sheeran-ը ներկայացրել է նոր երգ, որտեղ մասնակցություն ունի նաև հայ երգիչ Անդին։

