Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Սրբազանին մասունք էի տարել. ՔԿԾ պետը համարել է զանցանք ու դիմել Պալատին. Արա Զոհրաբյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է. «Մի հետաքրքիր իրավիճակում եմ հայտնվել, որը կցանկանամ ներկայացնել իրավական և բարոյական կողմերից:

ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ՝

Հանդիսանում եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանը: Բազմաթիվ անգամ տեսակցել եմ Սրբազանին Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ժողովրդական լեզվով ասած՝ ԱԱԾ պադվալում):

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ, որպես պաշտպան մեկ խնդիր եմ ունեցել: Նրանք պաշտպանի հետ հանդիպումից հետո առանձին գրաքննության են ենթարկում պաշտպանի կողմից Սրբազանին հանձնվող փաստաթղթերը՝ խախտելով Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված անձի պաշտպանության իրավունքները: Սա ոչ միայն Սրբազանի մասով են անում, այլ՝ մնացած բոլոր կալանավորված անձանց: Ինչևէ, այս հարցով բողոք է ներկայացված դատարանին:

Մնացած հարցերով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շատ հարգալից են: Միքայել Սրբազանն էլ շատ գոհ է վերջիններիս վերաբերմունքից:

2025 թվականի հուլիսի 6-ին՝ կիրակի օրը, ժամը 14:00-ի սահմաններում, տեսակցել եմ Սրբազանին, Սուրբ և Անմահ պատարագին մասնակցելուց հետո: Ինձ մոտ ունեի պատարագի ավարտին մասնակիցներին բաժանվող չորացած լավաշին նմանվող «Մաս», որն անձեռոցիկի մեջ վերցրել էի (պատարագի մասնակիցները Մասը տանում են իրենց ընտանիքի անդամներին և հարազատներին. ստորև կներկայացնեմ, թե ինչ է Մասը):

Երբ Սրբազանին տեսակցում էի, սեղանին դրեցի և հյուրասիրեցի Սրբազանին Մասը, ով շատ մեծ ուրախությամբ և կարոտով վերցրեց և ճաշակեց կեսը:

Այսօր, ՀՀ փաստաբանների պալատից ստացել եմ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի 14.07.2025թ. գրությունն ուղղված ՀՀ փաստաբանների պալատին, որով վերջինս խնդրել է քննարկման առարկա դարձնել իմ վարքագիծը և փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցում՝ այսուհետ քրեակատարողական հիմնարկներ այցելելիս Ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու, այդ թվում՝ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցելիս ընթացակարգի խախտմամբ առարկաներ փոխանցելուց զերծ մնալու վերաբերյալ:
Ծովինար Թադևոսյանն իր գրությամբ ընդունել է, որ ես արգելված առարկա չեմ հանձնել, սակայն գտել է, որ խախտվել է դրա փոխանցման համար Ներքին կանոնակարգով սահմանված ընթացակարգը:

Իրավական մասով 2 խնդիր կա.

1. Արգելված իր չեմ հանձնել Սրբազանին, ինչպես նաև չեմ խախտել ներքին կանոնակարգի ընթացակարգը:

ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ հաստատված Ներքին կանոնակարգի 303-րդ կետի համաձայն՝ կալանավորված անձի պաշտպանը, …. ունի խորհրդապահական կարգով ԱՆԱՐԳԵԼ ՏԵՍԱԿՑԵԼՈՒ իրավունք՝ ԱՌԱՆՑ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ և ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից….:

Պաշտպանը երկարատև հանդիպումների ժամանակ կարող է իր մոտ ունենալ նաև չարգելված առարկաներ, այդ թվում՝ սնունդ, որը կարող է օգտագործել հանդիպումների ժամանակ:

Ներքին կանոնակարգի 163-րդ կետը կարգավորում է երկարատև տեսակցության հետ կապված հարաբերությունները, որը պաշտպանի դեպքում՝ իրավունքի տեսակետից, առնվազն կիրառելի է: Ըստ այդ կանոնի՝ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք օգտագործվում են երկարատև տեսակցության ընթացքում և դրա ավարտից հետո կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից չեն տարվում քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի, չեն հաշվվում օրենսդրությամբ սահմանված հանձնուքների կամ ծանրոցների քաշի մեջ։

Այս տեսակետից որևէ օրենքով արգելված չէր ունենալ Մաս և այն հյուրասիրել Սրբազանին: Մասի նկատմամբ նման վերաբերմունքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածի բնորոշմամբ ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքի խախտում է:

2. Քրեակատարողական ծառայության պետը բացարձակ չի պատկերացնում փաստաբանների պալատի և փաստաբանների փոխհարաբերությունների բնույթը: Փաստաբանությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա: Փաստաբանների պալատի նախագահը չի կարող փաստաբաններին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցում:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՂՄԸ՝

Նախ փորձեմ համառոտ ներկայացնել, թե ինչ է Մասը (եթե հոգևորականներն ավելի մանրամասն պարզաբանումներ կտան, շնորհակալ կլինեմ): Մասը պատրաստվում է նշխարի հետ նույն խմորից: Մասը չի հանդիսանում նշխար (հաղորդություն), նրանում գինին (որպես Քրիստոսի արյուն) խառնված չէ: Մասն ըստ էության համարվում է օրհնված հաց: Պատարագի ավարտին, քահանան օրհնում է, մանրացնում է այն, որից հետո բաժանվում է պատարագի մասնակիցներին (բաժանելիս սարկավագն ասում է. «Սա եղիցի քեզ մաս և բաժին Սուրբ Պատարագի»:

Հիմա պատկերացրեք, այս Մասից փոքր կտոր հյուրասիրվել է արքեպիսկոպոսին, և քրեակատարողական ծառայության ղեկավարը այն համարելով «նշխարք» (բացի քահանայից որևէ մարդ իրավունք չունի ձեռքով դիպչել նշխարին) փոխանակ հաշվի առնի, որ կալանավորված անձը արքեպիսկոպոս է և վերջինիս ոչ թե թմրամիջոց են հյուրասիրել, այլ Սուրբ համարվող օրհնված հացի փոքր կտոր, չի զլացել կարգապահական պատասխանատվության հարց է բարձրացրել ու առաջ գնալով ակնկալել է, որ այս մեծ զանցանքը չկրկնելու համար պետք է մյուս փաստաբաններին էլ պարտադիր ցուցում տրվի:

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:

Ինձ մոտ տպավորություն է, որ հայտարարվել է մրցույթ, թե որ պաշտոնատար անձը կարող է ավելի շատ մերժել սրբությունները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>