Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին
Քիչ առաջ բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։
Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց պատգամավորի որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Այդ պահին տանը չեմ եղել, չգիտեմ՝ ինչ հիմանավորմամբ են բերման ենթարկել հորս։ Գիտեմ, որ ինչ–որ թուղթ են ներկայացրել»,–ասաց Սամվել Հակոբյանը։

