Երկնագույն ֆոնով «սև մտքերով» ասուլիսը տվեց, գնաց արձակուրդ
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում, ինչի մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Մնում է հուսալ, որ գոնե արձակուրդային օրերին Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներ չի անի, հայությանը հոգեբանական տեռորի չի ենթարկի, մի քանի օր հանրությունը նրա «պարականոն» բառաժայթքումներից կձերբազատվի:
Մնում է սրտանց մաղթել, որ դա այնքան հագեցած արձակուրդ լինի, որից Փաշինյանն այլևս չցանկանա վերադառնալ իր զբաղեցրած պաշտոնին:

