Բնակիչները շաբաթներով գտնվում են անտանելի հակասանիտարական պայմաններում (տեսանյութ)
Էրեբունի վարչական շրջան Աթոյան անցուղի 9 շենքի բնակիչները շաբաթներով գտնվում են անտանելի հակասանիտարական պայմաններում։ Գարշահոտությունը, որը տարածվում է շրջակայքում, հատկապես ամռան այս շոգ օրերին դարձել է ոչ միայն անհանդուրժելի, այլև վտանգավոր՝ լրջորեն սպառնալով մարդկանց առողջությանը։
Վեոլիա Ջուր, բնակիչներն ահազանգում են, որ սկսվել են առողջական խնդիրներ՝ մաշկային հիվանդություններ, շնչառական բարդություններ, ալերգիաներ։ Մանավանդ երեխաներն ու տարեցները գտնվում են ռիսկային խմբում։
Երևանի քաղաքապետարան, խնդիրը հրատապ լուծում է պահանջում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

