Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվեց
Դիտել նաև
Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական վերահսկողության ու բացակայության արգելքի խափանման միջոցներով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Հիշեցնենք՝ Երեք անչափահաս երեխաների մայրը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ 8 ամսական երեխայի հետ միասին։

