Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամիսներ առաջ մի ջերմոցատեր շատ էր ուրախացել, որ տարեցտարի աճում է ծաղկի արտահանումը ՌԴ, պայմանագրեր ունի կնքած, 20 տարի այդ գործով է զբաղվում և հիմ հասել է էն մակարդակին, որ եռապատկել է ջերմոցները։ Ասում էր քաղաքականության մեջ չկա, ինքը իր ծաղկի բիզնեսն է անելու, ով էլ լինի ղեկավար, իր համար մեկ է։ Ասացի՝ շատ լավ էր, բացի վերջինից․ էն որ դու անմեղ ծաղիկ ես աճեցնում, դա չի նշանակում, որ ով էլ լինի ղեկավար, կարող ես այդ գործով զբաղվել։ Դա մի քանի ամիս առաջ էր։ Մի քանի օր է՝ ծաղկավաճառները բողոքի ցույց են անում, տրամադրված են շատ ագրեսիվ, ու հենց իրենց ակցիան գալիս է ապացուցելու, որ այնպես չէ, թե ով էլ լինի ղեկավար, անելու են իրենց գործը, կարող է ընդհանրապես բիզնեսը թողնեն, ոնցոր նախորդ տարի բիզնեսը թողեցին բազմաթիվ խաող մշակողներ, էլի արտահանման խնդիրների պատճառով։ Մի զինվորական, որը 2020 թվականին փոխգնդապետի կոչում էր ստացել, ասում էր՝ ով էլ լինի ղեկավարը, իր համար մեկ է՝ ինքը սահման է պահելու, ծառայելու է հայրենիքին․ դա 2020 թվականի ամռանն էր։ Հիմա Երևանում տաքսի է քշում բոլոր հաճախորդների մոտ հայհոյում նրան, ով հանձնեց երկիրը, ու իր երազանքները վարի տվեց։ Այո, լավ է, որ ամեն մեկը իր գործով զբաղվի, բայց պետք է լինի այնպիսի իշխանություն, որ ամեն մեկը կարողանա իրոք զբաղվել իր գործով։

Մի քանի օր է՝ բողոքի ակցիան են անում ծաղկավաճառները, երեկ կոնյակագործներն էին, դրանից առաջ ծիրանի այգետերերը, դրանից առաջ բողոքում էին ձկնամթերք արտահանողները։ Ո՞րն է պատճառը, որ Հայաստանը ամեն օր մի արտադրանքի արտահանման խնդիր է ունենում։ Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնություն է․ դա գիտեն բոլորը, ով էլ չգիտի, կարող է վերցնել թեկուզ վիճծառայության թվերը․ ու սրանք չկա օր որ մի գործողությամբ, մի ելույթով հայ-ռուսական հարաբերությունները չքանդեն։ Խիստ անորոշ ապագայով եվրոպական խաղեր են տալիս, 90 և ավելի տոկոսով՝ ձախողված․ արդյո՞ք գնահատել են սրանք լրջորեն Հայաստանի օգուտն ու վնասը։ Ռուսաստանն ասում է՝ չես կարող հա՛մ լինել ԵԱՏՄ-ում, հա՛մ գնաս Եմ, ընտրի մեկը։ Նիկոլը, ըստ երևույթին դիտում է ԵԱՏՄ-ն տնտեսական միավոր, ԵՄ-ն քաղաքական միավոր ու ասում է՝ կարող եմ լինել մի տնտեսական միությունում, մի քաղաքական միությունում։ Ես վստահ եմ, որ իրենք էդպես կարճ են մտածում։ Ու ռուսներն արդեն գործնականում ապացուցում են, որ չես կարող։ Որ դու կարող ես մտնել ԵՄ, կրկնում ե, ընդամենը մի քանի տոկոս հավանականություն ունի, այն էլ՝ տասնյակ տարիներ հետո, բայց որ դու քանդում ես Հայաստանի տնտեսական կապերը, դրանք հիմա են։

Ռուսաստանը չի ասելու Նիկոլ, էսինչ պաշտոնյայիդ ասա բերանը ափեղ-ցփեղ չբացի, չի այ էս-էս պատճառներով քեզ չեմ վստահում այլևս․ նա գործողություններ է անում․ մի օր ասելու են չենք թողնում հայկական ծաղիկը մտնի ռուսական շուկա, որովհետև կան բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուներ։ Մի օր ասելու են, որ ռոեւսական շուկա մտած հայկական կոնյակի 85 տոկոսը խախտումներով է, էլ չենք թողնի։ Մի օր կարանտինային վնասատուն հայտնաբերում են ձկի մեջ, մի օր՝ պամիդորի մեջ, բայց մեր արտադրողը հասկանում է, որ իրականում կարանտինային վնասատուն ՀՀ կառավարությունն է՝ Նիկո Փաշինյանի գլխավորությամբ։

Լավ, իսկ որ ռուսական շուկան փակվում է մեր առաջ, ԵՄ վազողները Եվրոպայում շուկաներ ստեղծե՞լ են, վիճակագրական տվալներով՝ Հայաստանից ԵՄ արտահանումը ահավոր վատ, կասեի՝ մեռած վիճակում է։ Մի քանի օր շարունակ երկիր հեղուկ գազ չէր մտնում․ բեռնատարները սահմանին կանգնած էին, երկրում թանկացել էր հեղուկ գազը։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը ինչ-որ վիճակագրություն է հրապարակում՝ Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա։ Հո մանկապարտեզ չէ․ դու հենց աշխատում ես, պադավատ ու քարտուղարուհի ենք քեզ համար վարձում, աշխատավարձից զատ հավելավճար ու պարգևավճար ես ստանում հենց նրա համար, որ անխափան մտնի ու դուրս գա ամեն ինչ, ոչ թե օրերով սահմանին կանգնած մնան, հետո երու բեռնատար բերեք ու քեզ գովազդես։ Էն որ Հայաստան հեղուկ գազ է մտնում, դրանից մի ոգևորվիր, դա քո շնորհքը չէ, քո շնորհքը կլինի այն, որ հեղուկ գազի գինը իջեցնես 50 դրամ, ասենք։ Կարողանո՞ւմ ես՝ դա արա ու գլուխ գովի։ Թե չէ հո անկապ վիճակագրություն  հրապարակելով չէ։ Եթե քո համար կարևորը էդ ոչինչ չասող թվերն են, կարող ես ամեն առավոտ գրել, որ օրինակ մեր արևային կայանը արտադրել է 60 կիլովատ հոսանք։ Վիճակագրություն է, ուղարկեմ քեզ՝ հրապարակի։ Էս պրոբեմի թիվ 1 պատասխանատուն վարչապետն է երկրորդը՝ էկոնոմիկայի նախարարը․ երկուսն էլ բողոքի ակցիայի ֆոնին Գորիսում ՔՊ քաղաքական ժողով էին անում։

Կառավարությւոն, էկոնոմիկայի նախարար, եկեղեցի քիթդ խոթած Նիկոլ, որ ռուսական շուկան փակվում է հայաստանցի տնտեսվարողի առաջ, դուք ուրիշ ի՞նչ ունեք առաջարկելու արտահանողին, արտադրողին․ էս էլ հո փողոցային առևտուրը չէ, որ ասես էլ ստեղ մի կանգնեք ծախեք, այլ տեղ առաջարկում ե՞ս։ 7-8 տարում ոչ միայն նորմալ շուկա չկարողացաք ստեղծել, նախկինում ստեղծած կապերն էլ կտրում եք։ Վարկ են վերցրել, ջերմոց դրել, ձեր երեսից տակ են տվել, նրանց աջակցելու փոխարեն ասում եք՝ թող ձեր ծաղիկները նեխեն, բայց մենք ինքնիշխան լինենք։ Ինքնիշխանությունն էլ որն է՝ Եվրամիություն՝ Թուրքիայի տեսքով կամ Թուրքիա՝ Եվրամիություն անվան տակ։ Էն մի պաշտոնյա ունեք, որ ԵՄ դրոշը բռնել էր, բերանը բացել էր 8 քառակուսու չափ ու նկարվել էր, հլը հարցրեք գոհ ե՞ս ձեր եփած բորշչից․ դե կերեք։

Առավոտից իրիկուն ֆեյքերով բաներ են տարածում, սրա դեմ են խոսում են, նրա դեմ գործում են, ձայնագրությւոններ են հորինում, մարդկանց գլխին բան մոգոնում-բռնում․ բայց մտածում ե՞ք, որ նրանց, ում դեռ չեք բռնել, նրանց էլ ոչ պակաս վատություն եք արել։ Ասացվածք կա՝ «օձը տաքացնողին է կծում»․ էս բոլոր թեմաներով բողոքի ցույց անողներն ասում են, որ խաբվել են, որովհետև ընտրել են Նիկոլին։ Դա է ասում, չէ՞, գյուղում բարեկեցություն չկա, պետք է գյուղացին թուղթ ու գրիչով աշխատի, կրթվի․ հիմա էդ մարդիկ խելք-խելքի տվել են, ջերմոց հիմնել, ծաղիկ են աճացրել, ուզում են արտահանել, որ ոտքի կանգնեն, բա ինչի՞ չես թողնում։

Սրանց որ թողնես, շարունակ մեղավոր ման կգան, ինչպես որ 2018 թվից անում են․ էսինչ տեղում մեղավորը Լարսի անցակետն է, կոնյակը ստուգելու հարցում վրացիներն են մեղավոր, ծաղկի հարցում ռուսները, էսինչ հարցում նախկինները, էս մի քանի տեղը կաթողիկոսն է մեղավոր, ղարաբաղցիներն են մեղավոր։ Սաղ մեղավոր են, բայց իրենք, որ ինչին ձեռք են տաիս, դառնում է քամբախ, մեղավոր չեն։ Հոսանքը որ գնում ա, անկախ պատճառից ու մեղավորից, ասում են ՀԷՑ-ը լավ չի աշխատում, ազգայնացնենք․ բայց որ ձեր պատճառով միլիոնների վնաս են կրում, բա ձեզ հե՞տ ինչպես է պետք վարվել։

Սովորական մարդը, որը քեզ հավատացել է, ընտրել է, մեկի տեղը երկու անգամ, հարցնում է՝ ասենք հավատացինք՝ պատերազմում պարտվեցիր, որովհետև նախկինները բանակը չէին զինել․ Արցախը հանձնեցիր, որովհետև Ալմաթիի հռչակագր կար, արցախցիներին բռնագաղթեցրիր, որովհետև ռուսները չպահեցին, անկլավների անվան տակ հողեր ես հանձնում, էլի որովհետև Ալմաթիի հռչակագիր, թոշակները չի աճում, որովհետև թոշակառուները շատ են, կոնյակը չի արտահանվում, որովհետև վրացիները, ծաղիկը չի արտահանվում, որովհետև ռուսները․․․ լավ քեզ ինչքա՞ն թողենք արդարացնես։ Կարող ա՞ էն սկզբից էլ ամեն ինչի մեղավորը մենակ դու էիր։

Հնարավոր է վաղը-մյուս օրը, մի ամսից ծաղկի արտահանման հարցը լուծվի․ բայց սկսելու է դեղձի արտահանման պրոբլեմը, խաղողի արտահանման պրոբլեմը։ Գյուղացին ինչ մշակեց ու գործարանը ինչ արտադրեց, դրա արտահանման խնդիրն է գալու․ որովհետև պրոբլեմի պրոբլեմը մարդամեկն է։

Կարճ ասած՝ էն որ ասում ենք սրանք կառավարումը ոտներին են գցել, մենակ անվտանգության, Արցախի համար չենք ասում․ սրանք բոլոր կողմերից մտել են բեռի տակ, որը տանել չեն կարող։ Ոնցոր ունենաս մի ֆուռ բեռ, բայց մի հատ փոքր ժիգուլի բերեն, որ տեղափոխես դա։ Դրա համար էլ բոլոր-բոլորը, բոլոր ոլորտները տուժում են Նիկոլի գործունեությունից։ Որ մեկդ էլ չեք տուժել, հանկարծ չմտածեք, թե ձեր հերթը չի գալու։ Չնայած որ չեն կարողանում մարդավարի աշխատել, ի վիճակի չեն, բայց ի վիճակի են ամեն ինչ իրար խառնել այնպես, որ անգամ չիմանաս, թե էս բազմաթիվ վայրերում սրանց տված պաժառներից որ մեկը հանգցնես։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>