Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
5
Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Պատերազմ Արցախում
Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը. դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»․ Բագրատ սրբազան Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ) Սա թանկացում չէ՞, սա թալան չէ՞ (տեսանյութ) Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը

Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թվականի փաշինյանական ծանր պարտությունից հետո 2022 թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն Արցախը հռչակեց որպես ադրբեջանապատկան տարածք: Հետո եկավ 2023 թվականը՝ որպես դրա հետևանք:

Թվում էր, թե որևէ հայկական իշխանություն պետք է ամեն կերպ կանգներ ցեղասպանական ոճրագործության ենթարկված Արցախի հայության կողքին, պետք է հնարավոր բոլոր միջազգային ատյաններում բարձրաձայներ նրանց անկապտելի իրավունքների մասին, պետք է, պետք է, պետք է... Բայց տրամագծորեն հակառակն է: Այնպիսի տպավորություն է, որ իշխանություն համարվողները որդեգրել են Արցախի հայությանը «դաբիտ» անելու մոտեցում:

Արցախի տևական շրջափակմանը հաջորդած՝ հայության բռնի տեղահանությունից հետո Փաշինյանի իշխանությունը իր «պարտականությունը» սահմանափակեց ինչ-ինչ դրամական հատկացումներով: Ավելին, արվեց այնպես, որ Արցախի հայությունը «ցրվեց» տարբեր բնակավայրերով, գյուղերով, քաղաքներով: Հաջորդող 2024-ին ու հատկապես հիմա Փաշինյանի իշխանությունն այնպիսի մթնոլորտ ու պայմաններ է ձևավորել, որ Արցախի հայության մի որոշակի մասը ստիպված լինի Հայաստանի Հանրապետությունից էլ հեռանալ: Եվ շատերն էլ արդեն հեռացել են: Ավելին, հաճախ մեր արցախցի հայրենակիցներին, որ առանց այդ էլ կորցրել են բացարձակապես ամեն ինչ, իշխանությունները և նրանց գովաբանող քարոզիչները վերաբերվում են թշնամանքով:

Իսկ երբ մարդիկ իրենց իրավունքների մասին են բարձրաձայնում, անպատկառ վարքի ու խոսքի դրսևորման են հանդիպում թե՛ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյայի, թե՛ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի, թե՛ քպականների կողմից, այնքան, որ նրանցից մեկը, ի հակադարձում արցախցու ցանկության, թե իր տունն ու հայրենիքն է ուզում, հեգնանքով ասում է, թե իրենք էլ «ծովից ծով Հայաստան» են ուզում:

Ինչպիսի՜ ցինիզմ, հատկապես մի իշխանության ներկայացուցչի կողմից, որ Արաքսից այն կողմ Արևմտյան Հայաստան չի տեսնում, որ Արարատ սարը հայկական չի համարում, որ, որ, որ...

Այս ամենին գումարենք նաև արցախցիների հետ տարվող «զրույցները», ահաբեկումները, Արցախ անունը մոռացության տալու բոլոր ճիգերը, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Երևի մի օր էլ Արցախ անունը տալու համար գործեր հարուցեն...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan