Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Փաշինյանի համար վախի նոր օջախ է ստեղծվել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամեն օր արթնանալիս առաջին հերթին նայում ենք՝ էսօր ինչ-որ տեղ խուզարկության մտե՞լ են դիմակավորները, թե չէ․ որպես կանոն դրանք կամ ուշ երեկոյան են կամ վաղ առավոտից։ Բռնաճնշումները թափ են հավաքում, բայց դրանք շարունակում են մնալ շատ անլուրջ, մանկամիտ թեմաներով։ Չեմ հիշում այս պահին Հայաստանում քաղաքական բանտարկյալ, քաղհալածյալ, որի նկատմամբ քրգործը իրենից ինչ-որ լուրջ բան ներկայացնի։ Կան հոդվածներ, բայց տակը գործ չկա։ Մարդամեկն ասում է՝ ուզում եմ այսինչը նստի․ քաղաքական աստառով գործերի հիմքը դա է՝ նրա կամքը։ Մի աբսուրդ գործին հաջորդում է մյուսը, երրորդը, չորրորդը, մեկ էլ տեսնում ենք, որ մեր երկրում ժամ առ ժամ իրավապահ համակարգը դեգրադացվել է։ «Մահ դավաճաններին» գրառումը լայքելու համար երիտասարդ աղջկան հրավիրում են քննչական կոմիտե։ Մեկ այլ երիտասարդ կին հոդվածներից մեկի տակ գրում է «Ով կհանձնի Հայաստանին պատկանող տարածքները, թո՛ղ նրան ձեռքերը կտրվեն», սրա համար կանչում են հարցաքննության որպես կասկածյալ։ Երիտասարդի բերման են ենթարկում, «ապօրինի զենք պահելու» կսկածանքով, բայց պարզվում է՝ ընդամենը թռուցիկներ էին փակցնում։ Էս կարգի աբսուրդ դեպքերը բազմաթիվ են։

Առանց ատճառի ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, հարցուփորձ անում, կոչ անում միտինգի չմասնակցել։ Նիկոլը որ Ստամբուլ էր գնացել, ոստիկանները տասնյակ ակտիվիստների էին ձերբակալել։ Հայտնում են, թե օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ոչ մի բան չեն բացահայտում․ բա էլ ի՞նչ օպերատիվ տվյալ է, ո՞վ է փոխանցել։

Ի՞նչի՞ համար է կալանավորված Արա Ռոստոմյանը․ որդուն տարել եք պատերզմ սպանել, հորը բռնում եք, որովհետև ձեզանից պատասխաններ է պահանջում․ իրենց որդուն զոհվեու տանելու համար Մխիթար Գալեյանի ծնողներն են պատասխան պահանջում, մի քանի հատ քրեական գործ եք բացել․ մյուս հերոսի մոր հետևից էնքան ընկաք, բռնեցիք, դատեցիք ու ստիպեցիք որ լռի։ Արցախցի պատգամավորի հայրենիքը, տունը, տեղը հանձնել եք, իրեն բռնել։ Ու էսօր էլ էդ բաստիոնչին գնացել է Եվրամիության մայրաքաղաք քննարկումների։

Լսուաբանում ենք սրանց ապօրինությունները, բայց մեր խնդալն էլ է գալիս քրգործերի հիմքերի, պատճառների վրա։ 7 հոգու ձերբակալում են, ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ ծանր հաղորդագրություն են տարածում, օրեր անց համարյա բոլորին բաց են թողնում․ ում էլ որ կալանավորում են, ընդամենը նրա համար, որ տանից գտել են խաղալիքներ։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունը խուզարկում-տակնուվրա են անում, տղային ձերբակալում, օրրեր անց բաց են թողնում, որովհետև ոչինչ չեն կարողանում սարքել գլխին։ Քննչականը հրապարակում է լուսանկարներ․ հրացան կա դրած, կողքին՝ օրինական թույլտվությունը, կողքին՝ զեղչի քարտեր, կողքին՝ խաղալիքներ։ Դուք հասկանում ե՞ք որ ժողովուրդը ձեզ վրա խնդում է, դարձել եք ծաղրի առարկա։

Ու բոլոր գործերը՝ մեկը մյուսից անիմաստ, մեկը մյուսից ավելի ծիծաղելի։ Մեկնումեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է կալանավրոված Արթուր Սարգսյանը՝ խորհրդարանական երկրորդ ամենամեծ խմբակցության պատգամավորը։ Նրան կալանավորողները ի՞նչ բացատրություն ունեն, ի՞նչ է նա արել։ Նիկոլին դեմ է դրա համա՞ր։ Է Նիկոլին սաղ են դեմ։ Նրան կալանավորողները ունե՞ն բացատրություն։

Որևէ մեկը բացատրութուն ունի՞՝ եկեղեցու վրա սատանայական հարձակման հիմքը, երկու սրբազանների կալանքի հիմքը ո՞րն է։ Հայ առաքելական եկեղեցու այսօրվա ամենից հարգված սրբազաններից երկուսը հիմա խցում են․ ինչո՞ւ։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել Սամվել Կարապետյանի կալանքի իրավական հիմքը։ Նիկոլն ասում է ես իմ ձևով կմիջամտեմ, ու իր ձևը ԱԱԾ-ն, քննչականը, դատախազն էին։ Առանց հիմքի երկու ամիս կալանավորել են, ու հիմա էլ գլուխ են ջարդում, թե ոնց անեն, որ մի երկու ամիս էլ կալանքի մեջ մնա։

Միգուցե Սամվել Կարապետյանին կալանավորել են, քանի որ Նիկոլը ինֆորմցիա է ունցել, որ Կարապետյանը սկսում էր քաղաքական գործունեություն, որպեսզի իշխանությունից հեռացնի։ Նիկոլը առաջին ռեակցիան, վստահաբար, տվեց շատ անհաշվարկ, կալանավորեց նրան, ու գործընթացը արագացավ։ Այսօր արդեն հայտարարեց գործարարը, որ թիմ է հավաքում, ու կարծում եմ՝ բանտում, թե բանտից դուրս, նա կարող է դա անել հաջողությամբ։ Չի բացառվում նաև, որ Նիկոլ Փաշինյանի այս քայլը եկեղեցու դեմ ատելությունից էր դրդված, ինքը գրոհում է եկեղեցու վրա, բայց գործարարը խոստանում է պաշտպամնել իր ձևով։ Երկու դեպքում էլ չկշռադատված քայլերով Փաշինյանը մղում է մարդկանց մոբիլիզացվել ու պայքարել իր դեմ։ Սամվել Կարապետյանի դեմ ճնշումները նրան, վստահ եմ, չեն կանգնեցինի։ Ամենավատը արդեն արել են՝ կալանավորել են, հարձակվել են տան վրա, աշխատակիցներից մի քանիսին կալանավորել են, հիմնարկները փակում են, ՀԷՑ-ը խլում են ձեռքից։ Մի աբսուրդ էլ դա է․ մի հատ հոսանքն անջատում են, առաց հասկանալու, թե ինչ և ում պատճառով է, անմիջապես մեղադրում են ՀԷՑ-ին ու խոստանում խլել։ Այսինքն ընդամենը ռեկետ է։

Կրկնում եմ, չի բացառվում, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանը արեց՝ ի սկզբանե կանխելու համար քաղաքական դաշտ ևս մեկ խոշոր դեմքի մտնելը․ առանց այն էլ ամբողջ պետական ռեսուրսով մի քանի տարի է չի կարողանում հաջող պայքար մղել Քոչարյանի դեմ, հիմա մի հատ էլ գումարվում է  Սամվել Կարապետյանը։ Բայց երկու դեպքում էլ էլի հորինված քրգործեր են։ Հիշո՞ւմ եք, Քոչարյանի նկատմամբ հակասահմանադրական գործը երբ հասկացան փլվում է, մի հատ Սիլվայի գործ բացեցին, բայց մի հիմարություն էլ դա էր ու փուլ եկավ։ Նույնն էլ Սամվել Կարապետյանին է, կալանքի երկրացման ինչ թեմաներ էլ հորինեք, ուղղակի փուլ եկած գործ է։

Հիմա այս ամենով դու Սամվել Կարապետյանի՞ն վնասեցիր, թե՝ քեզ։ Դու փաստացի ծանրաձողին դրեցիր էն քաշը, որ երբեք չես կարողանա բարձրացնել, դու մոբիլիզացիա ապահովեցիր ևս մեկ լուրջ դեմքի շուրջ։ Նոր քաղաքական միավորի ստեղծումը, բնականաբար, կողջունեն այս իրավիճակը փոխել ցանկացողները, բայց, կարծում եմ, ոչ նրանք, ովքեր ուզում էին չեղած ռեսուրսով քաղաքական արևի տակ տեղ զբաղեցնել։ Իմ կարծիքով, Սամվել Կարապետյանի համար հակառակորդ է իրականում Նիկոլ Փաշինյանը և մանր ուժերը, որոնք, օրինակ, անցողիկ շեմը հաղաթահարելու համար պահանջում էին աղաքականությունից հեռանա Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ստիպված են արդեն պայքարել ևս մեկի շքի դեմ, որովհետև նրանց գոյության պայմաններում չեն կարողանա իրենք որևէ հաջողություն ունենալ։

Կարճ ասած՝ իրականում իր վախերը զսպելու համար Նիկոլ Փաշինյանը կալանավորում է, խուզարկում է, ահաբեկչական գործեր է մոգոնում, հարձակվում է եկեղեցու վրա, սպառնում է  փակել կուսակցություն, բայց զուգահեռ տեղի են ունենում քաղաքական բնականոն գործընթացներ, որոնք միայն բազմապատկելու են այդ վախերը։ Փաշինյանը չարաշահում է իր իշխանությունը, այո, ունի կառավարութուն, բայց այնում է այն, ինչի իրավունքը չունի։ Բայց դա իրեն ո՛չ հեղինակություն է բերում, ո՛չ ուժ, ոչ էլ չեզոքացում է իր քաղաքական հակառակորդներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>