Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին
Ծաղկեգործները բողոքի ակցիա են կազմակերպել, նրանք ծաղիկներով փակել են Էջմիածին — Երևան մայրուղին։ Ծաղկագործները բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան, մինչդեռ իրենց արտադրանքի 95 տոկոսը հենց ՌԴ արտահանման համար է նախատեսված։
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում էր, որ հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես արգելել ՀՀ-ից ծաղկի ներմուծումը։ Ռուսական կողմին անհանգստացնում է ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանման կտրուկ աճը։
«Ռոսսելխոզնադզորի» հայաստանյան գործընկներին հասցեագրված նամակում նաև նշվում է, որ երրորդ երկրներից Հայաստան ծաղիկ է ներմուծվում, որոնք հայկական սերտիֆիկատներով արտահանվում են Ռուսաստան։

