«ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում: Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում: Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր:

