Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն: Այս պահին խուզարկություն է կատարվում նրա տանը:
**
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հաստատում են տեղեկությունն ու ավելացնում, որ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Նշվում է, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

