ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումն Իրաքից
ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերն Իրաքից՝ Բաղդադի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի հռչակումից հետո, հայտնում է Associated Press գործակալությունը:
Ինչպես հայտնել են երկու իրաքցի պաշտոնատարներ, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և Իրաքի կառավարությունն Իրաքից զորքերի դուրսբերման մասին համաձայնագրի են հասել ԻՊ-ի դեմ երեք տարի առաջ պայքարը սկսելուց հետո առաջին անգամ:
Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում տասնյակ ամերիկացի զինվորներ են տեղափոխվել Իրաքից Աֆղանստան:
Zham.am