Իրանում զինված տղամարդը փորձել է ներխուժել նախագահի գրասենյակ
Թեհրանում անհայտ տղամարդը փորձել է ներխուժել Իրանի նախագահի գրասենյակ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը:
«Մենք փորձում ենք պարզել հարձակվողի ինքնությունն ու այս քայլի դրդապատճառները»,-նշել է Թեհրանի նահանգապետի տեղակալ Մոհսեն Համեդանին:
Հաղորդվում է, որ տղամարդու ձեռքին մեծ դանակ է եղել: Նա կրել է ճերմակ հագուստ, ինչը նշանակում է, որ մարդը պատրաստ է զոհել կյանքը:
Աղբյուրը հավելում է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները կրակել են տղամարդու ոտքին, երբ նա փորձել է գրասենյակ մտնել: Դրանից հետո տղամարդը ձերբակալվել է:
Zham.am