Ճապոնիայում ռազմական ուղղաթիռն ընկել է դպրոցի տարածքում
Ճապոնիային ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել Սագա պրեֆեկտուրայի Կանձակի քաղաքում։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ուղղաթիռն ընկել է տարրական դպրոցից մոտ տարածության վրա։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 16։00-ի սահմաններում։ Անկումից հետո նրանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեքենաներ ու բժշկական բրիգադներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Սկսվել է հետաքննություն։
Աղբյուրը՝ Shamshyan.com

