Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Խուզարկությունն ու կալանքը թարգի, վտանգը ուրիշ տեղ է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի ֆրանսիական տրագիկոմեդիա կա, որտեղ կինը ամեն օր ամուսնուն թելադրում է, թե ինչ պետք է անի այդ օրը։ Դա անում է ստորացնելով․ նախապես չի ասում, որպեսզի ամուսինը իր պլանները գծի, ինքն էլ առավոտյան խառնի իրար, թե՝ չէ, պետք է իմ ասածներն անես։ Որոշ ժամանակ անց, ամուսինն արդեն ինքը իր կյանքի, առօրյայի հարցով պլան չի էլ կազմում, անում է այն, ինչ ասում է կինը։ Եվ այդպես՝ տարիներ շարունակ։ Երբ կինը մահանում է, ամուսինն իրեն զգում է ամենամեծ կապանքից ազատ․ բայց դա տևում է երեք օր․ շատ անսովոր է, չգիտի ինչ անի, իր սեփական պլանները չունի․ 4 օր ապրում է այդպես տառապելով ու վերջապես ինքնասպան լինում՝ անելիքը չիմանալու պատճառով։ Ֆիլմից գանք իրականություն։

Լրագրողներին առաջարկում եմ վաղը մոտենալ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին ու հարցնել՝ վաղը ինչ եք անելու, պլանավորած գործ ունե՞ք։ Չեն կարողանա ասել։ Թե նրանք ինչ են անելու վաղը, մենք գիտենք իրենց հավասար․ բոորս միասին իմանում ենք Նիկոլի ֆեյսբուքի էջից ու ելույթներից։ Եթե ԱԺ ամբիոնից ասում է, որ Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը դատվելու են, արդեն թե՛ մենք, թե՛ գլխավոր դատախազը գիտենք իր առաջիկա անելիքները։ Նիկոլը երբ գրում է, որ իրավապահները ազատ են Մայր Աթոռ մտնելու հարցում, արդեն գիտենք ինչ են անելու ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը և մյուս ուժայինները։

Նիկոլը իրավաբան չէ, իրավապահ չէ, դատախազ ու քննիչ կամ պարեկ չէ, բայց ինքն է որոշել՝ իրավապահները Մայր աթոռ մտնելու հիմք ունեն։ Դա հրահանգ է, դա սահմանադրության խախտում է, դա լիազորությունների վերազանցում է։ Ո՞ւմ պետք է դիմես եթե վարչապետը խախտել է սահմնադրություն՝ իրեն վերապահելով անկախ մարմինների լիազորությունները․ պետք է դիմես առաջին հերթին դատախազին։ Բայց ախար հենց նրա միջոցով է իր լիազորությունները չարաշահում։

Վաղ առավոտից քաոսային իրավիճակում էինք․ ժամը 8-ից բոլորին խառնել էր իրար։ Խուզարկում էին ՀԷՑ-ի գլխամասը և տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տունը։ Այն հիմքով, որ նա Սամվել Կարապետյանի եղբորորդին է և այն հիմքով, որ ուզում են խլել ՀԷՑ-ը։ Բայց ի՞նչ էիք ման գաիս․ դա չեմ հասկանում։ Կարող՞ են բացատրել, թե ինչի հետևից էին գնացել, ի՞նչ էին փնտրում։ ՔԿ-ն ասում է՝ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Ի՞նչ են արդյունքում հայտնաբերում․ ոչ մի բան։ Բա ի՞նչն էր անհետաձգելի։ Դուք ոչ մի բան հայտնաբերելու համար գնացել եք Հայաստանում ամենամեծ ներդրումներից մեկը խուզարկելու, մասկի շոու անելու։

Հասկացա՞ք, որ էսպիսի քայլերով արդեն բետոնապատել եք Հայաստանի ներդրումային վիճակի գերեզմանը։ Բիզնեսը գրոհներ, այն էլ՝ ապօրինի, չի սիրում։ Նիկոլը որ նոր պիտի գար, ասում էր՝ սփյուռքահայ ներդրողները ճամպրուկները կապած սպասում են, որ ես դառնամ վարչապետ, ներդրումներ բերեն։ Մի քանի օր առաջ ամերիկահայ հայտնի գործարար, բարերարը ուղիղ եթերով քննադատում էր Փաշինյանին, ասում էր ոնց որ քո գալու օրն էր ուրախություն, էնպես էլ գնալուդ օրն է ուրախությւոն լինելու։ Հայաստանում ներդրումներ է արել, վստահաբար՝ զուտ հայկական արմատներից ելնելով, ու հիմա տարակուսած է։

Ներդրողներն ասում են մենք հարկեր ենք Հայաստանում վճարում, մեր հարկերով իրենք հարստանում են, երկիրը վարի են տալիս, մենք էլ հենց խոսում ենք, քնչականներին ուղարկում են մեզ վրա։ Ասում են՝ ներդրումը պահանջում է կայունություն։ Ես պետք է վստահ լինեմ, որ իմ բիզնեսը չեն խլի, փայ չեն մտնի, չեն հանձնի, վրաս չեն հարձակվի դիմակավորված հանցագործներ կամ իրավապահներ, եթե գործ ունենամ դատարանների հետ, արդար դատարան կլինի։ Բիզնեսի վրա հարձակվելը թշնամություն է թե՛ էդ բիզնեսի, թե՛ պետության համար։ Սփյուռքահայ հայտնի գործարարներ՝ Գրամանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Բուղարիայից և այլ երկրներից, որ Հայաստանում բիզնեսներ են դրել, գնում-գալիս են, ասում են՝ Նիկոլ, էն բառերի ցակը հրապարակի, որոնցից ներվայնանում ես, որ էդ բառերը չասենք, որ մեզ չկալանավորես, որովհետև դու կալանավորել ես Հայաստանում ու Արցախում լիքը բարեգործություն ու ներդրում արածին։ Ասա տեսնեմ, ասում են, քո հետ ինչ բառերով խոսենք, որ մեր բիզնեսն էլ չխլես։

Նիկոլը այսօր դեռ ընդամենը մի քանի հարձակում էր կազմակերպել, որոնցից մեկը խորհրդարանում էր։ Ի՞նչ տեղի ունեցավ․ գլխավոր դատախազին ուղարկել  է, որ ԱԺ ամբիոնից ելույթ ունենա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու մասով։ ՔՊ-ն էլ հրահանգվել է, որ կողմ քվեարկի՝ ինչ էլ որ միջնորդի դատախազը։ Հիշեցնեմ, Արթուր Սարգսյանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Սիսիանի քաղաքապետն էր․ Արթուր Սարգսյանը 2021 թվականին հանրայնացրեց, որ Նիկոլ Փաշինյանը, 2020 թվականի դեկտեմբերին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի միջոցով պահանջել էր Սյունիքի դիրքերից հետ քաշվել, որի արդյունքում թշնամին եկել-տիրացել էր հայկական տարածքներին։ Արթուր Սարգսյանը պայքարի մեջ է արդեն քանի տարի․ չկա ընդդիմադիր հանրահավաք, երթ, փողոցի փակում, որին չի մասնակցելել։ Ասում է՝ ինձ կարող եք կալանավորել, խնդիր չէ, բայց ես իմ գլուխը բարձր եմ քայլում, որովհետև ո՛չ երկիր եմ հանձնել, ո՛չ մարդկանց եմ բերել Եռաբլուր, ո՛չ ծնկել եմ թուրքի առաջ։

Իսկ թե ինչպես պահեցին իրենց ՔՊ-ականները Արթուր Սարգսյանի ելույթից հետո, նման բաներ, ակեղծ ասած, ես տեսել եմ National geographic-ի՝ կենդանիների մասին վավերագրական տեսաֆիլմերում։ Մենք շատ ենք, մենք խմբով ենք, մենք հարձակվում ենք։ Մենք տեսանք, որ արդեն ԱԺ դահլիճ են մտնում պատահական մարդիկ՝ ՔՊ-ականների ինչ-որ օգնականներ՝ քրեական գործերից հայտնի ու սկսում են միանալ էդ ծեծկռտուքին։ Փաստորեն, ՔՊ-ն պահում է նաև հաստավզերի խումբ, որոնք պետք է ոհմակային տրամաբանության մեջ գործեն։ Էսօր ՔՊ-ն կռիվներ էր տալիս իր իշխանությունը պահելու համար, ատամներով, եղունգներով քերում էր իշխանությունը, մի օր ավել պաշտոնի մնալու կռիվ էր տալիս։

Արթուր Սարգսյանը ինքնակամ ներկայացել էր քննչական մարմին՝ ձերբակալվեու, ասում էր՝ մեկ ա ձերբակեելու եք, կալանավորելու եք։ Բայց դուք հո գիտեք, որ այս ամենը խիստ ժամանակավոր է։

Ի դեպ, այս ամենի կողքին ուշագրավ է, որ թշնամիները՝ նկատի ունեմ Թուրքիան ու Ադրբեջանը, արդեն ամեն օր են խոսում այսպես կոչված Զանգեզուրի միջացքից․ այսօր էլ կարդացինք, որ նախորդ ամիս թշնամու զորքը Սյունիքի Խնածախ համայնքի ուղղությամբ կրակել է ամեն օր, այս ամիս ևս կրակում է։

Կարճ ասած՝ իմ կարծիքով, էսօր Նիկոլի դեմ պայքարելու համար բանտ նստելը ամոթ չէ։ Էդ ճանապարհով անցել են սովորական ակտիվիստից մինչև նախկին նախագահ։ Հայաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որի բանտերում քաղաքական կալանավորները շուտով կգերազանցեն քրեականներին։

Խոսքս ուղղելով մարդամեկին, ասեմ, որ կարծում եմ՝ դու շատ սխալ տեղում ես վախենում, քո գործողություններն ուղղված են շատ սխալ տեղ․ ընդդիմությունը քեզ համար սպառնալիք է, բայց միայն պաշտոնանկության․ ոչ ավելին, նրանք շատ քաղաքակիրթ են, քեզ նման չեն։ Դու վախեցիր ժողովրդից, վախեցիր ժողովրդի ցասումից, ինչպես դու էիր ասում, ժողովրդի վրեժից։ Մի շարք երկրներում այն շատ վատ ավարտ է ունեցել բռնապետերի համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>