Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Սամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել

Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Նազելի Բաղդասարյանը 2025թ. հունիսի 17-ին և 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն ինքնակոչ սրբադասված է (Մայր Աթոռում նրա նկարի առկայության պատճառով), որն այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու և պետականության դեմ մարտնչելու նպատակով։

Վարչապետի մամուլի խոսնակը նաև հրապարակել է մի նկար, որում պատկերված է եղել նաև Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող խումբը։ Սամվել Կարապետյանը նշված տեղեկությունները համարում է զրպարտություն։

Բացի այդ, ըստ Ս. Կարապետյանի, Ն. Բաղդասարյանը նաև վիրավորել է իրեն, ինչի համար պահանջում է հրապարակային ներողություն։ Մասնավորապես՝ վիրավորական են ընկալվել մամուլի քարտուղարի հետևյալ արտահայտությունները․ «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․»

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ապա վերջինս 2025թ. հունիսի 17-ին, 18-ին, 21-ին և հուլիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, որ Հայաստան նրա այցը կապված է «գործուղման» և հրապարակումներում նշված հանգամանքների հետ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ Սամվել Կարապետյանի վերաբերմունքի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է և այլն։ Գործարարն այդ տեղեկությունները համարում է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար պահանջում է ներողություն խնդրել։

Սամվել Կարապետյանը վիրավորական է համարել նաև Չախոյանի մի քանի արտահայտություններ, որոնց համար պահանջում է հրապարակային ներողություն, մասնավորապես՝ «Սրբապիղծ սրբազաններ ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», «Պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետականության դեմ կռիվ տվողները պետության զորությունը կզգան մռութներին», «Պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուդկա չէ, ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է»

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը 2025թ. հունիսի 19-ին, ինչպես նաև օրեր անց՝ Ֆեյսբուքում, հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ գործակալական նպատակով, ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ս. Կարապետյանը սա համարել է զրպարտչական, սուտ և անհիմն։

Նա պահանջում է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նազելի Բաղդասարյանին, Տարոն Չախոյանին և Հարություն Մկրտչյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ, առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Հիշեցնենք, ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 2025թ. հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը news.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասաց. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Այս հարցազրույցին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում արեց․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Դրանից հետո օպերատիվ գործողություններ իրականացվեցին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, ապա նա ձերբակալվեց։

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Իսկ հուլիսի 2-ին իրավապահները խուզարկեցին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակը։

Գործարարի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է երկամսյա ժամկետով կալանքը։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում, ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Աղբյուրը՝ hetq.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>