Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

«Շպիոն փնտրելը» սովորական քաղաքացիների տեղաշորի մեջ սողոսկելու կարգին արդարացում է դառնում Նիկոլ Փաշինյանի համար

Վերջերս Նիկոլ Փաշինյանը փիլիսոփայել էր, թե ինչու է քրքրում բարձրաստիճան հոգևորականների անձնական կյանքը՝ ընդհուպ մտնելով նրանց տեղաշորի մեջ։ Նա գրում է․ «Վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական եւ ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները»։

Այս պնդումը կիսաճշմարտություն է։ Իրոք, աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները աշխատում են այդ սկզբունքով, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե իշխանությունը պետք է իրեն իրավունք վերապահի անօրինական կերպով քիթը խոթելու սովորական քաղաքացիների անձնական կյանքի մեջ։ Այստեղ միտումնավոր օգտագործում է ընդհանրական ՀՀ քաղաքացի տերմինը՝ իրական հավաքագրվողներից սլաքները շեղելու ու ավելի հեռուն գնացող գործընթաց սկսելու համար։ Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից նման հայտարարությունը, ըստ էության, լեգիտիմացնում է քաղաքացիների անձնական կյանքի հնարավոր գաղտնալսումներն ու տեսաձայնագրությունները։ «Շպիոն փնտրելը» սովորական քաղաքացիների տեղաշորի մեջ սողոսկելու կարգին արդարացում է դառնում Նիկոլ Փաշինյանի համար։ Օրուելի «Մեծ եղբայրը» Նիկոլ Փաշինյանի դիկտատորական նկրտումների դիմաց դառնում է ուղղակի «պստիկ եղբայր»։

Ինչ վերաբերվում է հոգևորականների անձնական կյանքի մեջ սողոսկելու Նիկոլ Փաշինյանի արդարացումներին․ վերջիներիս որևէ պետական կառույց չեն ներկայացնում, պետական գաղտնիքների չեն տիրապետում, հանրային ռեսուրսների բաշխման հետ կապ չունեն, պետական կարևոր որոշումների կայացման վրա չեն կարող ազդել։ Օրինակ, եթե կուսակրոն հոգևորականը 8 կին ու 30 երեխա էլ ունենա, դա եկեղեցու ու հոգևորականի խնդիրն է։ Նման փաստերի հանրայնացումը կարող է տհաճ անակնկալ լինել տվյալ հոգևորականի, եկեղեցու համար ու հիասթափեցնել հավատավոր հոտին։ Բայց դրանից պետական անվտանգությունը չի տուժում ու չի խարխլվում։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կաներ՝ իր ներկայացրած փիլիսոփայության շրջանակներում անդրադառնար բարձրաստիճան պաշտոնյաների անձնական կյանքին, քանի որ իր պաշտոնյաների անձնական կյանքն իր իսկ նշած մոդելով կարող է պետական անվտանգության խնդիր դառնալ։

Դիցուք, կառավարության կազմում կարող են լինել ոչ ավանդական սեռական կողմնորոշումով բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք թե՛ պետական գաղտնիքների են տիրապետում, թե՛ ազդում են կարևորագույն որոշումների կայացման վրա։ Այն, որ այդ արական սեռի պաշտոնյան տղամարդու հետ է սիրում անկողին մտնել, դա իր անձնական գործն է։ Ինչ ուզում է՝ թող անի։

Խնդիրն այստեղ սեռական ոչ ավանդական կողմնորոշումը չէ, այլ այդ կողմնորոշումը թաքցնելու մեջ է։ Տվյալ պաշտոնյան, ինչ-ինչ վախեր ունենալով, ամաչելով, հանրայնորեն չի խոստովանում իր սեռական ոչ ավանդական կողմնորոշման մասին, ու դա նրան դարձնում է խոցելի թիրախ այլ պետությունների հատուկ ծառայությունների համար։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած սցենարով նրանց կարող են ձայնագրել ու շանտաժի միջոցով այդ մարդուն օգտագործել պետության դեմ, պետական գաղտնիքներ կորզել։ Թիրախ չդառնալու համար ավելի ազնիվ կլինի, որ նման պաշտոնյաները հանրայնորեն խոստովանեն իրենց հակումների մասին։ Նույնը վերաբերվում է գաղտնի սիրուհի պահող, սեռական այլասերված ֆանտազիաներ ունեցող, թմրամոլ, խաղամոլ պաշտոնյաների հնարավոր գոյությանը։ Ասենք, գաղտնի սիրուհի պահող բարձրաստիճան պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի մոդելով անհամեմատ մեծ սպառնալիք է, քան կուսակրոնության ուղտը խախտած հոգևորականը։ Վերջինս ընդհանրապես կապ չունի պետական անվտանգության հետ։

Պաշտոնյաների նման որակներն ու հակումները օտարերկրյա հատուկ ծառայությունների համար ուղղակի գտածո են։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը, եթե պետական անվտանգության տեսանկյունից ուզում է մտնել մարդկանց անձնական կյանքի մեջ, ապա դա պետք է սկսի պետական ապարատից ու սկսի ամենավերևներից։

Այլ ոչ թե հոգևորականների անձնական կյանքի մեջ մտնելով՝ փարիսեցիություն անի, թե պետական անվտանգության մասին է մտածում։

Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>