Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում
Լրագրող Սյուզի Բադոյանն իր էջում զետեղել է լուսանկարներ, որտեղ պատկերված են Փաշինյանի «ԱԱԾ-ականները»՝ ՀԷՑ-ի ներսում «ռազմական գործողություն» իրականացնելիս:
Շատ փորձագետներ այս օրերին նշում էին, որ ՀԷՑ-ը խլում են, որպեսզի հանձնեն հայասպան Թուրքիային: Ինչպես տեսնում ենք, դիմակների տակ թաքնված նիկոլական «ԱԱԾ-ականները» զավթել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխամասային գրասենյակը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն անձամբ էր սպառնացել, որ եթե որևէ մեկը մասնակցի Սամվել Կարապետյանին աջակցելու ցույցին, ապա 7 հազար մարդու աշխատանքից կազատի:
Այս տեմպերով ընթանալու պարագայում, կարելի է չզարմանալ, եթե վաղը հայտարարվի, որ «Հրազդան» մարզադաշտը վերածվում է համակենտրոնացման ճամբարի...

