Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է։ Փաստացի՝ իշխանությունը 7 տարվա պայքարի արդյունքում կարողացավ իրեն հակառակորդ դարձնել ամբողջ երկրին ու ժողովրդին՝ իր բոլոր շրջանակներով՝ Սփյուռք, եկեղեցի, գործարարներ, գյուղացիներ, պետական հիմնարկների ոչ բարձր պաշտոններում ախատողներ, իսկ հաճախ՝ նաև բարձր պաշտոնյաներ, մշակույթի-արվեստի գործիչներ, քաղաքական գործիչներ, կուսակցություններ։ Էս նշածս ու չնշածս բոլորին անկանոն հարվածներ են հասցնում։ Նիկոլը գիտի, որ իրենից ամբողջ ժողովուրդը հոգնել է, չօգտագործեմ ավելի ճիշտ բնորոշող բառը, ու ինքը էդ բոլորին որպես թշնամի է աշխատում, փորձում է հարվածներ հասցնել։ Նիկոլի ձեռքին է ուժը, բայց խելքը, գաղափարը՝ ոչ․ դրա համար էլ նա մարդկանց կալանավորում է, սակայն տակը չկա հիմք։ Իր ձեռքին է պետական ռեսուրսները, բայց չունի հանրային աջակցությա ռեսուրս։ Դրա համար միայն ոստիկաններն են, ԱԱԾ-ն է, իսկ ուրշները չկան։ Ասօրվա խորհրդարանում շարունակվող գործընթացը հենց դա է․ հանձնարարվել է քրգործ հարուցել Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Ինչ-որ բան կտրտել-կարել-կպցրել են, բայց նյութ չկա։ Գլխավոր դատախազը թիվ 1 քաղաքական ամբիոնից սուտ է խոսում, տեղում բռնվում, բայց թեկուզ հարյուր անգամ սուտը բռնվի, մեկ է՝ քվեարկելու հրահագնը ունեն։ Մարդիկ լրջորեն հավատում են, թե ահաբեկչություն է՞ կանխվել։ Ո՞վ է հավատում։ Բայց դե դատախազն իր գործիքն է, օգտագործում է։

Երեկ կարդացինք, որ կովկասագետ Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Իրենց ձեռքում է այդ որոշման կայացման իրավունքը, կայացրել են՝ առանց որևէ հիմքի ու բացատրության։ Իսկ որևէ մեկին հետաքրքրում է՞ հիմքը․ ինձ էլ չի հետաքրքրում, թե ոնց կպարզաբանեն։ Կարեն Իգիթյանը ընդդիմադիր է․ հիմքը դա է։ Ու հատկապես այս պարագայում խնդրահարույց է, որովհետև Կարեն Իգիթյանը բնակվում է Հայաստանում։ Այսինքն Հայաստանի բնակիչը երկրից մի քանի օրով դուրս է գալիս, հետ է գալիս չեն ընդունում։ Իսկ ո՞ւր գնա։ Էն մարդը Հայաստաում է բնակվում։ Աբսուրդ է դա։ Եթե դուք իմանաք, թե ՀՀ սովորական քաղաքացիները ձեր մասին ինչեր են մտածում ու խոսում, գլուխներդ կկպնի․ չնայած վստահ եմ՝ գիտեք․ բայց նրաք մեկ հոգի չեն, երկու հոգի չեն, 100 հազար հոգի չեն։ Ի՞նչ եք սաղի հետ անելու, ցանկացած մեկը, որ հականիկոլական է, կարող է գործերով երկրից դուրս գալ, հետ գալուց չընդունե՞ք։ Մենք էն օրին ենք հասել, որ հայը Հայաստան գալու համար պետք է դատարանով շահի գործը։

Այո, դուք ունեք որոշում կայացնելու իրավունք, բայց երբեք՝ ապօրինի որոշումներ։ Ձեր ձեռքին է տրված արարադատություն իրականացնելու գործիքը, բայց ոչ ձեր ցնկությունները արդարադատություն ներկայացնելու։ Հայաստանյան բանտերում ավելի շատ ընդդիմադիրներ կան, քան հանցագործներ․ որովհետև դուք հանցագործություն եք հռչակել ձեզ ընդդիմադիր լինելը։ Սպանություն կազմակերպելու համար մեղադրվողին Նիկոլի դատարանն ազատ է արձակում ու նույն դատարանը կալանավորում է սրբազանի՝ հարցազրույցի համար։ Ու արդեն իրավապահներին ֆեյսբուքով հրահանգ է տվել նոր սրբապղծության արշավանք կազմակերպել եկեղեցու վրա՝ ընդդեմ կաթողիկոսի, քանի որ կաթողիկոսը սատարել է սրբազանի հարցազրույցը։ Երկու օր առաջ նշում էինք սահմանադրության օրը։ Էս թվարկածս գործընթացները ի՞նչ կապ ունեն Սահմանադրության հետ։ Ոչ մի։ Այս իշխանության արածը մեծամասամբ քրօրենսգրքով նախատեսված են։

Փաշինյանին այսօր աջակցում են, վստահաբար՝ փողի դիմաց, կաշառքով, ուժայինները, բայց հանրության մեջ չունի աջակից․ իր օգտին միտինգի եկող չունի, բայց ունի ֆեյքեր, որոնց կարող է օգտագործել սևացնելու համար հավաքների մասնակցող ժողովրդին։ Երկու օր առաջ բազմամարդ հանրահավաք-երդ էր Երևանում՝ ի աջակցությունը կալանքի տակ գտնվող գործարարի, ի աջակցություն եկեղեցու, ընդդեմ գործող իշխանության։ Ամեն քայլի իշխանությունը դիմեց, որ քիչ մարդ գա, սկսած նրանից, որ ոստիկանությունը ակտիվիստների էր տանում։ Չեղավ, չստացվեց, չնայած իշխանության բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիվիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանության բաժիններ հրավիրելուն, հավաքվեց մարդկանց պատկառելի թիվ։ ՔՊ-ականները հորինում են, թե հավաքին հազիվ մի 7 հազար մարդ էր հավաքվել, հավաքվածները փողով էին եկել։

Միտինգի բազմահազար մասնակիցների մեջ, բնականաբար, կլինեին ՔՊ-ի ներդրած մարդիկ, քաղաքացիական հագուստով օպերլիազորներ, սադրիչներ, որոնք դիտմամբ կխոսեին փողի թեմայից, կձայնագրեին ու կմոնտաժեին փողի խոստման ձայնագրություն՝ հատուկ ՔՊ-ի լրատվամիջոցների համար։ Էլի են արել, նոր բան չէ։ Մի մոռացեք, որ քաղաքացին դժգոհել էր, որ ստիպված 4 հազար դրամանոց կոշիկ է գնում, իսկ ՔՊ-ն ձայնագրությունը մոնտաժել ու մեկնաբանել էր այնպես, թե 4 հազար դրամով միտինգի են մասնակցում ղարաբաղցիները։

էս երկրում կա մեկ միջոցառում, որին զոռով են մարդկանց տանում․ դա Նիկոլ-Աննա ինքնակրթական շոուն է։ Եթե ուզում եք բերման ենթարկված մարդկանց տեսնել, գնացելք Նիկոլի միջոցառումներին, համարյա նույն դեմքերն են մեկ էլ բերովի մարդիկ։ Էս չե՞ք։ Շատ լավ ա, ի միջի այլոց, որ քեզ խաբում ես, թե՛ ինքդ, թե՛ կողքիններդ, շարունակիր նույն տեմպերով ու շարունակիր մտածել, թե սաղ երկիրը քո համար գժվում է ու էսօր գոնե էդ մտքից հանգիստ քնի։

Էս սաղ հեչ, փողով հանրահավաքի բերելու անկպ թեման էլ հեչ, հանրահավաքի մասնակիցների թվի կտրուկ քիչ ներկայացնելն էլ հեչ։ Ուզում եք՝ զեկուցեք՝ ընդհանրաես մարդ չէր եկել, թող մարդամեկը էսօր իրեն ազատ զգա։ Բայց դրանից իրականությունը հո չի փոխվում։

Իսկ իրականությունն այն է, որ մեր ժողովուրդը իսկականից ձեզանից զզվել է, կուշտ է մինչև կոկորդը։ Իրականությունն այն է, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ չեն կաշկանդվում դուրս գալ փողոց ու ձեր երեսներին, ուղիղ եթերներով ասել, որ կուշտ են ձեզանից ու պայքարելու են, մինչև ռադներդ քաշեք։

Էնպես որ, դուք էդ խնդալու քայլերով ձեզ եք խաբում, ձեր կողմնակիցներին եք խաբում, թե հանգիստ տղերք և աղջիկներ, ամեն բան նորմալ է, էս սաղ փողով ա, իրականում բոլորի ուշքը գնում ա Նիկոլի համար։ Իսկ իրականում, դուք ձեր ԱԱԾ-բանով մարդկանց տրամադրությունները ավելի լավ գիտեք, քան հանրահավաքի կազմակերպիչները։

Կարճ ասած՝ իշխանավորները ինչքան գոռում են, թե ամեն բան լավ ա, ծաղրում են, ատամ են գցում, սպառնում, կալանավորում, անձեռնմխելիությունից զրկում-բան, դա նրանից ա, որ լավ հասկանում են, որ ժողովրդի վստահությունը անվերադարձ կորսված է։ Դա հաստատ չի վերականգնի, ինչ էլ անեք, այդ վստահությունը կորսված է հավերժ։ Միաժամանակ՝ դուք չեք կարող ոչ մեկի նկատմամբ վստահությունը պակասեցնել։ Եվ վերջապես, քանի որ դուք չունեք վստահություն, ձեր արած ցանկացած գործ առաջացնում է կասկածներ ու լեգիտիմ չէ։  Դուք ինքներդ՝ իշխանությունը, լեգիտիմ չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>