ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին:
Քվեարկության համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
Նշենք, որ Ազգային Ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

