Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Փաշինյանի այսօրվա գրառմանը։
«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:
Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:
Հետևաբար, ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:
Հասկացա՞ր, այ ………. (լրացնել ըստ արժանվույն)»,- նշել է նա:

