Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է ԱԺ-ում ՔՊ-ականների ելույթներին՝ մասնավորապես նշելով․
«Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազը, պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին, նշեց, որ պլանավորված է եղեկ գործողություններ կատարել 2025թ. սեպտեմբերին: Նման տվյալ վարույթում առկա չէ, գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան` հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված “հեղաշրջման ժամկետանց պլանին”»։
«Վահագն Ալեքսանյանը խնդրում է գլխավոր դատախազին պարզել, թե արդյոք հրավտանգ են այն յուղերը /որոնք իրականում չկան/, որ պետք է լցվեին ավտոբուսների վրա: Մի քանի օր առաջ այս խմբակը պնդում էր, որ ավտոբուսներ պիտի հրկիզվեին` մարդիկ մեջը»:

