Մոսկվայում հետաձգվել են տասնյակ թռիչքներ, նաև՝ Երևան-Մոսկվա չվերթը
Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 80 ավիաչվերթ. այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 18 չվերթ, չեղարկվել՝ 6-ը, «Շերեմետևոյում» հետաձգվել է 60 ավիաչվերթ, այդ թվում՝ Երևան-Մոսկվա չվերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի փոխանցմամբ՝ հանգստյան օրերին գրանցվել են ձյան նորմայից ավելի տեղումներ:
Zham.am

