Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը
Դիտել նաև
Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն
Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ)
Միքայել Սրբազանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ)
Արշակ Սրբազանը կալանավորվեց
Միքայել սրբազանի պաշտպանների թիմը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել՝ նշելով նաև հետևյալը. «Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել...»: Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»:

